29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմպիոնների լիգան կունենա նոր գավաթակիր

image_8135

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի “Չելսին” կարողացավ խաղարկության գործող գավաթակրին գահընկեց անել, ընդ որում Բարսելոնայի սրտում`  “Նոու կամպում”:

Հաշվի առնելով առաջին խաղի 0:1 հաշվով կրած պարտությունը Բարսելոնան խաղի մեկնարկից ահռելի առավելություն ունենալով հանդերձ կարողացավ խաղի հաշիվը բացել միայն 37-րդ րոպեին. Տեյլորի փոխանցումից հետո Սերխիո Բուսկետսը գրավեց հակառակորդի դարպասը: “Չելսի”-ի ավագ Ջոն Թերիին խաղադաշտից հեռացնելուց հետո 44-րդ րոպեին բարսելոնացիները օգտվելով թվային առավելությունից երկրորդ անգամ գրավեցին հակառակորդի դարպասը: Սակայն “Չելսիի” գերկամային հատկանիշի շնորհիվ Ինիեստայի փոխանցումին արձագանքեց Ռամիրեսն ու գրավեց Բարսայի դարպասը: Թիմերը ընդմիջման գնացին 2:1 հաշվով, որը ձեռնտու էր լոնդոնցիներին:

Երկրորդ մասը սկսվեց Բարսելոնայի հուժկու գրոհներով, ինչպես եւ սպասելի էր: Բարսելոնայի մեծ ճնշումն ավարտվեց Չելսիի դարպասին 11 մետրանոցի նշանակմամբ: Գնդակին մոտեցավ Մեսսին, որը հարվածեց ուղիղ հորիզոնական դարպասաձողին: Չնայած այդ դրվագին Մեսսին խաղավերջում կարող էր վճռել հանդիպման ելքը, սակայն այս անգամ գնդակի ճանապարհը փակեց ուղղահայաց դարպասաձողը:

Բարսելոնացիների գրոհները մրցակցի կողմից տապալվում էին ամենակարեւոր հատվածում: Բարսելոնան մոռանալով պաշտպանության մասին ողջ թիմով տեղափոխվել էր մրցակցի կիսադաշտ, որի պատճառով էլ պատժվեցին: Մրցավարի ավելացրած վերջին րոպեին փոխարինման դուրս եկած Ֆեռնանդո Տոռեսը փրկեց լոնդոնցիներին պարտությունից:

Ամբողջ հանդիպման ընթացքում ունենալով ահռելի մեծ առավելություն, “Բարսելոնան”, այնուամենայնիվ, չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, ինչն էլ նշանակում է, որ Չեմպիոնների լիգան կունենա նոր գավաթակիր:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ