29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենաշատ կողմնակալությունը դրսեւորել է ‘Կենտրոն’-ը, ամենաքիչը`’Հանրային ռադիոն’

image_8131

Հեռարձակվող ԶԼՄ-ները ապրիլի 8-17-ն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համաչափ լուսաբանում են ապահովել. 8 կուսակցություններին եւ 1 դաշինքին հիմնականում հավասար պայմաններ են տրամադրվել իրենց ծրագրերն ու հայացքներն ընտրազանգվածին ներկայացնելու համար: Ի տարբերություն նախորդ փուլերի, չեն արձանագրվել թաքնված քաղաքական գովազդի ակնհայտ հատկանիշներ պարունակող հաղորդումներ: Այս մասին ասուլիսում հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի մամուլի ակումբը մարտի 1-ից սկսել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մոնիթորինգ իրականացնել: Մոնիթորինգի են ենթարկվում հանրային երեք լրատվամիջոցներ` Հանրային ռադիոն, Հանրային եւ ‘’Շողակաթ’’ հեռուստաընկերությունները եւ մյուս 6 մասնավոր հեռուստաընկերութունները` Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը, ‘’Արմենիա’’-ն, ‘’Շանթ’’-ը, ‘’Կենտրոն’’-ը, ‘’Երկիր Մեդիա’’-ն, ‘’Արմնյուզ’’-ը:

Բ. Նավասարդյանն ասաց, որ մշտադիտարկման արդյունքում պարզել է, որ հետազոտված հեռարձակողները նախորդ համազգային ընտրությունների, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության չորսշաբաթյա ժամանակահատվածին նախորդած ամիսների համեմատ անվիճելիորեն քայլ առաջ են գնացել: Չի կարելի նույնն ասել քաղաքական գործիչների վարքում. վերջիններս ոչ միշտ են ԶԼՄ-ներին ժամանակին տեղեկացնում իրենց նախընտրական միջոցառումների մասին, երբեմն խուսափում են մասնակցել քաղաքական բանավեճերին:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ առավել հետաքրքրություն են ցուցաբերել ‘’Կենտրոն’’, ‘’Արմնյուզ’’, ‘’Երկիր Մեդիա’’ հեռուստաընկերությունները, իսկ Հ1, ‘’Արմենիա’’ եւ ‘’Շանթ’’ հեռուստաընկերությունները մյուս հեռարձակողների համեմատ ներքաղաքական իրավիճակը քիչ են լուսաբանել:

Քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրությունն առավել համաչափ է բաշխվել Հ2-ում, իսկ ‘’Կենտրոնն’’ հիմնականում անդրադարձել է ԲՀԿ-ի լուսաբանմանը, ‘’Երկիր Մեդիան’’` ՀՅԴ-ի: Բոլոր մյուս ալիքներում առավել ինտենսիվ եղել է ՀՀԿ-ի լուսաբանումը, սակայն ոչ մեկի եթերում ՀՀԿ-ն այնքան բացահայտ առավելություն չի ունեցել լուսաբանման ծավալով, որքան ունեին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն` համապատասխանաբար ‘’Կենտրոնում’’ եւ ‘’Երկիր Մեդիայում’’:

Բ. Նավասարդյանն ասաց, որ կուսակցությունների առաջնորդների` ընտրարշավի հետ կապ չունեցող գործունեության լուսաբանման խնդիրը բավականին հրատապ է: Գլխավորապես, ըստ նրա, դա վերաբերում է ՀՀԿ-ին, որի ցուցակի առաջին եւ երկրորդ համարներն են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրանց ոչ կուսակցական գործունեության լուսաբանումը միջին հաշվով 20-30% -ով ավելացնում է ՀՀԿ եթերաժամանակը տարբեր ալիքներում:

ԵՄԱ նախագահն ասաց, որ ամենաքիչ ‘’կողմանակալությունը’’ դրսեւորել է Հանրային ռադիոն, իսկ ամենաշատը` ‘’Կենտրոնը’’ (նշանային բնութագրիչներով 22 անդրադարձներից 21 դրական անդրադարձը բաժին է ընկել ԲՀԿ-ին), այնուհետեւ` ‘’Երկիր մեդիան’’ (ՀՅԴ-ն ստացել է նշանային բնութագրիչով 11 անդրադարձ ու բոլորն էլ դրական, իսկ ՀՀԿ-ն` 8 եւ բոլորն էլ բացասական): Հ1-ի եթերում հնչել է նշանային բնութագրիչով ընդամենը 5 անդրադարձ` բոլորն էլ դրական եւ ՀՀԿ-ի հասցեին, ինչը հետեւանք է նախընտրական միջոցառումների մասնակիցների հետ բլից-հարցազրույցների, որոնցում նրանք դրական են արտահայտըվել կառավարող կուսակցությունների մասին:

Բ. Նավասարդյանը ներկայացնելով ամբողջ հաշվետվությունը, ընդգծեց, որ լրատվամիջոցների աշխատանքը կարելի է գնահատել դրական: ‘’ԶԼՄ-ների աշխատանքը ընտրությունների գնահատման կարեւոր բաղադրիչն է ‘’,- եզրաձակեց  ԵՄԱ նախագահը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ