19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրաճանաչ լեհ հայագետը հանդես կգա դասախոսությամբ

Այսօր մեկնարկում են ամենամյա Լեհաստանի օրերը Հայաստանում: Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Երեւանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու առթիվ այս տարի իրենք որոշել են շեշտը դնել գրականության վրա: Հայաստանում է հանրաճանաչ լեհ հայագետ, պրոֆեսոր Անդժեյ Պիսովիչը, որն արդեն այսօր հանդես կգա դասախոսությամբ: Արդեն 50 տարի է Անդժեյ Պիսովիչը ուսումնասիրում է հայերենը: Նա բազմաթիվ աշխատությունների եւ թարգմանությունների հեղինակ է: Աշխատանքներից հայագետն առանձնացնում է ‘’Հայ-լեհերեն եւ լեհ-հայերեն բառարանը’’, որը լույս է տեսել 6 տարի առաջ: Հրապարակվել է նաեւ  Ռաֆայել Իշխանյանի՝ հայ գրականության համառոտ պատմության թարգմանությունը լեհերենով:

Անդժեյ Պիսովիչը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ  որպես հայագետ հարգում է հայերին, հայերի ավանդույթն ու գիտելիքները: Հայագետի խոսքերով, թեեւ ինքը հայ չէ, սակայն հպարտանում է, որ հայերը 5-րդ դարում նման գիտելիքներ են ունեցել եւ շարունակում են իրենց գիտելիքները կատարելագործել:

‘’Հայաստանը դեռեւս 20 տարի առաջ, որպես առանձին պետություն, գոյություն չուներ, հայագիտական կենտրոններ այլ երկրներում եւս գոյություն չունեին: Սակայն օրինակ ԱՄՆ-ում, քանի որ հայերը շատ են, շատ են նաեւ հայագիտական կենտրոնները, իսկ Եվրոպայում համեմատաբար քիչ է’’,- ասաց հայագետը՝ հավելելով, որ օրինակ Բեռլինում ընդհանրապես հայագիտական կենտրոններ չկան:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ