28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյումրու նախկին քաղաքապետը ասպարեզում չի. Հայկական ժամանակ

image_816

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ընդհատակ է անցել, ոչ մի ձեւով իր մասին չի հիշեցնում, ավելին, գյումրեցիները չգիտեն անգամ՝ Ղուկասյանը քաղաքո՞ւմ է, թե՝ ոչ: Թեմային անդրադառնում է “Հայկական ժամանակ”-ը”

“Երեկ սույն հարցով զանգահարեցինք Վարդան Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանին, որն ասաց. “Նախկին քաղաքապետը քաղաքում է, բավականին ակտիվ գործունեությամբ է զբաղված, իրականացնում է այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսում էր իրականացնել։ Հարցին՝ ինչ ծրագրերի մասին է խոսքը, Աղեկյանը պատասխանեց. “Գյումրիի կենտրոնում գտնվող Սուրբ ամենափրկիչ եկեղեցու շինարարությունը եւ այլ կարեւոր գործեր, որոնք կապ ունեն քաղաքի զարգացման հետ։ Դրանց մասին էլ հետո կիմանաք։ Նաեւ հարցրինք քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանի օրոք կուտակված պարտքերի մասին։ “Այո, պարտք կա, այդ պարտքն իրական հիմք ունի։ Խոսքը 800 միլիոն դրամի մասին է։ Դա կատարված աշխատանքի դիմաց է։ Բայց ութ ամսվա ընթացքում քաղաքը գրագետ կառավարելու դեպքում կարելի է այդ պարտքերը փակել, ինչպես մենք դա արել ենք 13 տարի”,- ասաց Լիլիթ Աղեկյանը։

Իսկ երբ հետաքրքրվեցինք՝ Վարդան Ղուկասյանի  որդին վերադարձե՞լ է (հիշեցնենք, նա գտնվում է հետախուզման մեջ, ինքը՝ Ղուկասյանը, լրագրողներին ասել էր, թե որդին գնացել է արջ բռնելու, բայց ետ կգա), Լիլիթ Աղեկյանն ասաց. “Դա սադրիչ հարց է, եւ ես չեմ պատասխանի այդ հարցին”,- գրում է “Հայկական ժամանակը”։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ