18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանապետը ահաբեկում է. ծառայողական քննություն են պահանջում

Այսօր Արթիկի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որում մասնավորապես ասված է.

‘Մեծարգո պարոն Ոստիկանապետ, ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ ոստիկանության Արթիկի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանն արդեն անցել է տրամաբանության և բարեկրթության բոլոր սահմանները և ամբողջովին դարձել է ՕԵԿ գրասենյակի ղեկավարը Արթիկի տարածաշրջանում: Վերջինս Ձեր կողմից ուղարկվել է հարկադիր արձակուրդի, սակայն շարունակում է ծառայողական մեքենայով շրջել գյուղերով ու սպառնալ մարդկանց, որպեսզի ձայն հավաքեն ՕԵԿ ի և մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր համար: Ոստիկանապետն այնքան է հղփացել, որ արդեն երևում է եղբոր գովազդային հոլովակներում (երեք օր առաջ Շանթ-ի եթեր) և  հայտարարում է, որ Վլադիմիր Գասպարյանը չի կարող ազատել իրեն, քանզի իր այդ պաշտոնով նա պարտական է միայն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին:

Պարոն Ոստիկանապետ, խնդրում ենք միջամտեք, Արթիկ ուղարկեք հանձնաժողով, կամ ձեռնարկեք այլ քայլեր, բնակչությունն ակաբեկված է, մարդիկ այլևս տանել չեն կարողանում ոստիկանության աշխատակիցներին, որոնք իրենց հերթին պնդում են, որ կատարում են վերադասի հրահանգը’:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ