25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը թեթեւացրեց ՓՄՁ-ների հարկային բեռը

Այսօր կառավարությունը ընդունեց, որով ՓՄՁ-ները արտոնագրային վճարները  կարող են իրականացնել առաջին անգամ 2012 թվականի երկրորդ եռամսյակի համար: Վարչապետ Տիգրան Սարգասյանն ասաց,որ այս որոշմամբ թեթեւանում է փոքր եւ միջին բիզնեսի բեռը:

ՓՄՁ ներկայացուցիչները արտոնագրային վճարները կարող են իրականացնել ոչ թե յուրաքանչյուր ամիս, այլ եռամսյակը , վեց ամիսը կամ տարին մեկ անգամ: Ընդ որում, եթե վճարումներն իրականացվում են ոչ թե յուրաքանչյուր ամսվա այլ նշված սկզբունքով, իրականացվող վճարումներն ավելի պակաս կլինեն:

Քանի որ առաջին անգամ է այս նորմը ներդրվում Հայաստանում, վճարները կարող են իրականացնել մինչեւ հունիսի մեկը: վարչապետը նաեւ նշեց, որ այսուհետ տաքսու վարորդների համար տեխզննումը իրականացվելու է ոչ թե տարեկան երկու, այլ` մեկ անգամ: Ինչ վերաբերվում է սննդի օբյեկտներին, վարչապետը նշեց, որ մինչեւ հիսուն քառակուսի մետր սննդի օբյեկտների համար կառավարությունն արտոնագրային  վճար էր սահմանել:

“Արդարացիորեն միկրո եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչները մեզ դիմեցին, որ կան շատ ավելիփոքր , մինչեւ քսան քառակուսի մետր սննդի օբյեկտներ եւ նրանց համար առաջարկվում է սահմանվել արձանագրայիյն վճար, որը երկուս ու կես անգամ ավելի ցածր է լինելու , քան այսօր: Այստեղ նույնպես էական հարկային  բեռի թեթեւեացում է տեղի ունենալու”,-նշեց Տիգրան Սարգսյանը: Վարչապետն ասաց, որ կառավարությունն անարդար է մոտենում խոշոր դննդի օբյեկտների համար արտոնագրային վճարներ սահմանելիս:

“Մենք ունենք Երեւանում եւ Երեւանին  կից տարաշքներում խոշոր սննդի օբյեկտներ եւ ճիշտ չէ, որ նրանք արտոնագրային վճարների տակ ընկնեն եւ վճարեն այնքան, որքան փոքր եւ միջին բիզնեսը”,-ասաց վարչապետն ու հանձնարարաեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կառավարությանը առաջարկություններ ներկայացնել խոշոր սննդի օբյեկտները արտոնագրային վճարներից դուրս բերելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ