25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը որոշեն գաղթել, Սերժ Սարգսյանը վերադառնա Արցախ

Հայաստանում ժողովրդավարություն է նկատվում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Իր համոզմունքը սոցիոլոգը բացատրեց նրանով, որ Հայաստանում ընտրողների մոտ կեսը պահպանողական զանգված են, որոնք հստակ գիտեն, թե ում են ընտրելու, եւ նրանց վերավաճառել, վերափոխել հնարավոր չէ:

‘’Դա մեծ նվաճում է, որ Հայաստանում կա նման զանգված: Այդ մարդկանց ձայները վճռական նշանակություն ունեն, ահա ինչու ես  համարում եմ, որ Հայաստանում կա ժողովրդավարություն’’,- ասաց Ահարոն Ադիբեկյանը`  հավելելով, որ կան մեծամասնականով առաջադրված թեկնածուներ, որոնք եթե ոչինչ էլ չանեն, միեւնույն է անցնելու են, քանի որ ունեն այդ պահպանողական ընտրողների մեծ մասի աջակցությունը:

Ընդհանրացնելով իր դիտարկումները, սոցիոլոգը նշեց, որ Հանրապետական կուսակցությունը եւ ԲՀԿ-ն պահպանելով իրենց դիրքերը` կանցնեն խորհրդարան:

‘’Երրորդ տեղի համար լուրջ պայքար է գնում ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ: Իսկ ‘’Ժառանգությունը’’ պայքարից դուրս կընկնի,  եթե Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները արեւմտյան գործիչների հետ անարդյունավետ անցնեն’’,- ասաց Ահարոն Ադիբեկյանը հավելելով, որ դժգոհության ալիքի վրա Հայաստանում հնարավոր չէ գալ իշխանության, քանի որ ունեւորը ունի ազդեցության ավելի մեծ շրջանակ, քան կիսագրագետ ընչազուրկը:

Ադիբեկյանը նկատեց նաեւ, որ Հայաստանի քաղաքական դաշտում ձեւավորվել են կուսակցություններ, որոնք ինքնուրույն են եւ գրպանային չեն:

‘’Վաղը եթե Գագիկ Ծառուկյանը որոշի գաղթել արտասահման,  ԲՀԿ-ն կփլվի, եթե Արթուր Բաղդասարյանը որոշի գաղթել Ֆրանսիա, ՕԵԿ-ը կփլվի, իսկ եթե Սերժ Սարգսյանը որոշի վերադառնալ Արցախ, ՀՀԿ-ն չի փլվի, քանի որ այն բավականաչափ ինքնուրույնություն ունի եւ իր կյանքով կարող է ապրել’’,- եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ