23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիլվան ու Շիրազն անբաժանելի են. պանթեոնում հայրենիքի երգչի ծնունդը նշեցին /վիդեո/

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն ԱՆանյանն ու սփյուռքահայ մի խումբ գրողներ, ովքեր այս օրերին Հայաստանում են գրողների համահայկական համաժողովի շրջանակներում,  ինչպես նաեւ Շիրազի անվան դպրոցի սաներն այսօր`Հովհաննես Շիրազի ծննդյան օրը, այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն:

Սփյուռքահայ գրողներն ամեն մեկը յուրովի առանձնացրեց ու ընդգծեց Շիրազ բանաստեղծի  մեծությունն ու անհատականությունը: Շիրազի անվան դպրոցի սաներն ասմունքեցին  շիրազյան տողեր հեղինակի շիրիմի մոտ:

Երուսաղեմից Անուշ Նագաշյանն էլ շտապեց ծաղիկներ դնել Սիլվա Կապուտիկյանի շիրիմին, եւ նշեց որ իր համար Շիրազն ու Սիլվան անբաժանելի ու զուգահեռ են միշտ:

Հիշեցնենք, Շիրազը ծնվել է 1915թ-ին Ալեքսանդրապոլում, նա առանց հոր մնաց ցեղասպանության արդյունքում:

http://youtu.be/EmcyX_cEkTQ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ