25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵՊԼՀ գիտխորհրդի արտահերթ նիստը չի կայացել

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանի միջամտությամբ գիտխորհրդի նիստը հետաձգվել է: Համալսարանի  գիտխորհրդի 49 անդամներից 31 անդամների (1/3-ի 9 չափով) գրավոր համաձայնությամբ պահանջվել է հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ պայմանագիրը լուծելու մասին հրամանը եւ դրա առնչությամբ ստեղծված իրավիճակը քննարկելու:

Համաձայն ԵՊԼՀ գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետի` գիտական խորհրդի համաձայնությամբ, այսօր` ապրիլի 26-ին, ժամը 10:00-ին պետք է կայանար գիտխորհրդի արտահերթ նիստը, սակայն, ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը հրահանգել է այն հետաձգել:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվեցին Սուրեն Զոլյանի լիազորությունները: Սուրեն Զոլյանը, սակայն, հայտարարեց, նախարարի հրամանն ապօրինի է, որին ենթարկվել չի պատրաստվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ