29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տեխնոպարկը նոր շունչ կհաղորդի Գյումրի քաղաքին

image_8051

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված ‘Էլ.-հասարակության եւ մրցունակության համար նորարարության ծրագիր’ վարկային համաձայնագրով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքը` 1 մլրդ 670 մլն 913 հազար 936 դրամ պայմանագրային արժեքով` հաղթող ճանաչելով ‘Բաղրամյանշին’ ԲԲԸ-ի եւ ‘Ախուրյանի կոոպշին’ ՍՊԸ-ի համատեղ ձեռնարկությունը։

Այժմ իրականացվում է Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու ծրագիրը։ Մոտ ապագայում կստեղծվի շուրջ 6500 քառ.մ մակերեսով անշարժ գույքի ամբողջական համալիր, որտեղ կտեղակայվի նաեւ քաղաքի տեխնոլոգիական կենտրոնը։ Նշված մրցույթն անցկացվել է կենտրոնին տրամադրված շենքի հիմնանորոգման համար։ ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրի քաղաքի Գայի փ. N1 հասցեում գտնվող մարզադահլիճը եւ դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով 15 տարի ժամկետով հանձնվել են ‘Դ-լինկ ինտերնեշնլ’ ՊՏԵ ԼՏԴ’ ընկերությանը, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնել շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր։ Ակնկալվում է, որ այն կնպաստի Գյումրին տեխնոլոգիական գոտու վերածելու գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին այս բնագավառում տարեկան եղել է 30 տոկոս աճ, եւ դա կայուն աճ է։ ‘ՏՏ ոլորտի համաշխարհային համբավ ունեցող հինգ ընկերություններ Հայաստանը հայտարարել են իրենց տարածաշրջանային կենտրոն։ Դա նշանակում է, որ մոտակա 10 տարիների ընթացքում այս ոլորտում ունենալու ենք բարձր աճի տեմպեր։ Այս փոքր նախագիծը, որը ներկայացվեց, պետություն-մասնավոր համագործակցության վառ օրինակներից է, եւ կարեւոր է, որ այն գործելու է Գյումրիում։ Ստեղծելու ենք նոր աշխատատեղեր, նաեւ ավելացնելու ենք հետազոտական կարողությունները ու նոր շունչ հաղորդելու քաղաքին։ Մոտակա տարիների ընթացքում սա ակնառու կլինի’։

Գյումրի քաղաքի ‘Մուշ-2’ նորակառույց թաղամասը Բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով կառավարությունը Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թ. տրամադրած պետական վարկի միջոցների հաշվին Շիրակի մարզպետարանին հատկացրել է 500 մլն դրամ։ ‘Մուշ թաղամասը կտրված է քաղաքից, եւ չափազանց կարեւոր է, որ նորմալ ճանապարհով կապվի Գյումրու հետ, – ասել է վարչապետը։ – Մենք հատկացնում ենք այս միջոցները, որպեսզի հնարավորին չափ արագ այդ ճանապարհը կառուցվի, որովհետեւ մայիսից ամբողջությամբ արդեն բնակարանները շահագործման կհանձնվեն, եւ բնակիչների համար մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք քաղաքի հետ կապ կապահովեն’։

Henaran.am-ին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ