24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի բարոյականության սահմանը` ըստ Խոսրով Հարությունյան

Բոլորս ականատես ենք նոր որակի քարոզարշավի, որն  ընթանում է կոռեկտության շրջանակներում: Երբեմն-երբեմն ականատես ենք լինում ցեխ շպրտելուն, բայց դա էական չէ: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը՟ ցանկություն հայտնելով, որ ինստիտուցիոնալ հանդուրժողականության մթնոլորտը պահպանվի:

‘’Հաջորդ կարեւոր գործոնը միմյանց չսեւացնելն է: Ցավոք, որքան  մոտենում ենք ֆինիշին, այնքան հաճախ կարող ենք հանդիպել միմյանց արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների: Այս քայլին կգնան այն ուժերը, որոնք կզգան, որ իրենց ընտրազանգվածը պակասում է’’,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նա նշեց, որ քննադատության անառողջ տարրեր է նկատում, օրինակ` ՀԱԿ հանրահավաքում մեղադրում են իշխանությանը արտագաղթի համար եւ համեմատում օսմանյան կայսրության հետ:

‘’Սա ամենադաժան համեմատություն է: Հայաստանը հիմնականում հայաթափվել է 1993թ., գնացել են գերդաստաններով: Լոսանջելեսյան, ռուսաստանյան գաղութները ‘’հարստացան’’ առաջին ութ տարիներին: 2000թ-ից հետո աստիճանաբար նվազեց դրա թիվը: Այսպիսի քննադատությունը համարում եմ անառողջ’’,- կարծիք արտահայտեց Խոսրով Հարությունյանը՟ հավելելով, որ  նման քաղաքական ժառանգություն ունեցող ուժը, ինչպիսին ՀԱԿ-ն է,  չի կարող գործող իշխանություններին համեմատել օսմանյան կայսրության հետ, անցնելով  բարոյական սահմանները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ