25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եգիպտական արբանյակային հեռուստաալիքով Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է հեռարձակվել /վիդեո/

Ապրիլի 24-ին “ON TV Life” եգիպտական արբանյակային հեռուստակայանով կես ժամ տեւողությամբ արաբերենով հատուկ  հաղորդում  է  հեռարձակվել Հայոց ցեղասպանության  մասին: Հաղորդման  գլխավոր  հյուրը  հայտնի հայագետ, ցեղասպանագետ  պրոֆ. Մոհամեդ Ռեֆաաթ ալ-Իմամն էր, իսկ  հեռախոսակապով մասնակցել  են  նաեւ Բեյրութից  Հայ  Դատի  ներկայացուցիչ  Վեռա Յակուբյանը  եւ  Անկարայից  Թուրքիայի  Մեջլիսի  նախկին  պատգամավոր
Մուստաֆա  Իջիօղլուն:
Հաղորդման  ընթացքում  ցուցադրվել  են  ցեղասպանությանը վերաբերող կադրեր: Մ.Ռեֆաաթը  հավուր  պատշաճի ներկայացրել  է  1915-ի  իրադարձությունները` դրանք  անվանելով  “Ջենոսայդ”: Պատասխանելով Իջիօղլուի` թուրքական  տխրահռչակ  քարոզչությունից բխող “հայերն են թուրքերին կոտորել” վարկածներին` Ռեֆաաթը պարզաբանել է, որ երիտթուրքերը, լինելով 19-րդ  դարում  սկիզբ  առած  թուրքական ազգայնական  գաղափարների կրողները,  հետամուտ  էին “Թուրքիան  միայն Թուրքերի  համար” գաղափարին:  Օսմանյան  կայսրության  արեւելքում գտնվող վեց  վիլայեթները,  որոնք  օսմանյան  քարտեզներում  նշվում  էին  որպես “Էրմենիստան”, բնակեցված  էին հայերով, որոնք  ծագումով  ոչ  մի  կապ չունեին  թուրքերի  հետ: Ուստի, նրանք  չէին  կարող  տեղ  ունենալ
երիտթուրքերի  պատկերացրած  “զտարյուն  թուրքական  պետությունում”:
Դոկտոր  Ռեֆաաթը  հայերից  ձերբազատվելու  դրդապատճառներից մեկն  է  համարում  նաեւ  այն  հանգամանքը,  որ ազգային  պետություն ստեղծելու  համար  անհրաժեշտ  էր  տիրանալ  տնտեսական  լծակներին,  որոնք Օսմանյան կայսրությունում  ամբողջովին  գտնվում  էին  ոչ  թուրքական տարի, հատկապես`  հայերի  ձեռքում:  Առաջին համաշխարհային  պատերազմը շատ  հարմար  առիթ  էր  հայերից  ձերբազատվելու  ծրագրի  իրականացման
համար:
Եզրափակելով Մոհամեդ  Ռեֆաաթը  ասել  է,  որ  հանդիսանալով Օսմանյան  կայսրության իրավահաջորդը` Թուրքիան կրում է Հայոց ցեղասպանության  պատասխանատվությունը:

http://youtu.be/nUeqKTtISDI

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ