25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյումրեցի Հովհաննես Դավթյանը Եվրոպայի ձյուդոյի առաջնության եզրափակչում է

Եվրոպայի ձյուդոյի առաջնությունում, որն անցկացվում է Չելյաբինսկում, հերթական հաղթանակը տոնեց 60կգ քաշային Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը, եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Գյումրեցի Հովհաննես Դավթյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, Աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերի հաղթող ու Աշխարհի սուպերգավաթի կրկնակի գավաթակիր:

Մեկնարկային երեք գոտեմարտեում գյումրեցի մարզիկը հաղթեց Յուհո Ռոյնվալին (Ֆինլանդիա), Իսկանդեր Օզքանօղլուին (Թուրքիա) եւ Բեկիտի Շուկվանիին (Վրաստան)։
Հովհաննես Դավթյանը հաղթել է Գեորգի Զանտարարային (Ուկրաինա) եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է լինելու Ռուսաստանի ներկայացուցիչ Բեսլան Մուդրանովը:

Հիշեցնենք, որ Բեսլան Մուդրանովը Ռուսաստանի չեմպիոն է եւ Մեծ սաղավարտի մրցանակակիր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ