24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համամասնականը սպիտակ, մեծամասնականը նարնջագույն, Ծառուկյանի եւ Բալասանյանի քվեաթերթիկները տարբերվում են

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 26-ին կայացած արտահերթ նիստում հաստատեց խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները: Սա նշանակում է, որ ինքնաբացարկների դիմումներ այլեւս չեն կարող լինել եւ բոլոր թեկնածուների անունները լինելու են քվեաթերթիկներում:

Տպագրությունը իրականացվելու է “Տիգրան Մեծ” տպարանում, այն բաց է, եւ օրենքով սահմանված կարգով լրագրողները, դիտորդները կամ թեկնածուների ներկայացուցիչները կարող են հետեւել գործընթացին:

Համամասնական ընտրակարգի քվեաթերթիկները սպիտակ են. նրանում ներառված են համամասնական ընտրակարգով պայքարող քաղաքական 9 ուժերի անունները` այբբենական հերթականությամբ: Քվեաթերթիկում առաջինը “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն է, հետո “Ժառանգություն”-ը, Հայ Ազգային Կոնգրես  դաշինքը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, “Միավորված հայեր” կուսակցությունը եւ “Օրինաց երկիր” կուսակցությունը:  Քվեաթերթիկի վրա կապույտ պաշտպանիչ շերտ կա, որ նկատվում է միայն խոշորացույցով: Մեծամասնական ընտրակարգի քվեաթերթիկը նարնջագույն է լինելու` թե առջեւից, թե հետեւից: ԿԸՀ-ն բոլոր ընտրատարածքների համար հաստատեց քվեաթերթիկների նմուշները:

Մեկական թեկնածուներ ունեցող ընտրատարածքներում` թիվ 28 (Գագիկ Ծառուկյան) եւ թիվ 35` (Սամվել Բալասանյան), թեկնածուի անվան տակ դրվելու են “կողմ եմ” եւ “դեմ եմ” գրառմամբ  վանդակներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ