25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դանակահարություն Երեւանում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասի 1-ին շենքի մոտ, որն ավարտվել է դանակահարությամբ: Թերթին հաջողվել է պարզել, որ վեճի են բռնվել նույն շենքի բնակիչներ, որոնցից Յուրիկ անունով 40-ամյա տղամարդը դանակի հարվածներ է ստացել: Նրան տեղափոխել են “Արմենիա” բժշկական կենտրոն:

Թե ինչ պատճառով է ծագել ծեծկռտուքը, թերթը փորձել է պարզել ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն հայտնել են միայն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 3-7 տարի ազատազրկում) քրգործ է հարուցվել: Դանակահարողը ձերբակալվել է, կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ