25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Միասնական շտաբը ՍԴ կդիմի` վիճարկելու ընտողների ցուցակների հրապարակումն արգելող ԸՕ դրույթը

Ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծված միասնական շտաբի հերթական նիստին  այսօր շտաբի անդամ քաղաքական ուժերից մասնակցում էին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանն ու Վահե Էնֆիաջյանը:

ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկա չէ: Բացակայում է  նաեւ “Ժառանգության ” ներկայացուցիչը: Վերջինս, ինչպես տեղեկացրել ենք, հրաժարվեց մասնակցել շտաբի աշխատանքներին:

Այսօրվա նիստին ներկայացվեցին նախորդ նիստի ընթացքում  քննարկված  հարցերի  հետ կապված որոշումները եւ շտաբի հետագա գործունեության հետ կապված հարցեր: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց , որ շտաբի համար առաջնահերթ են եղել ընտրացուցակները, որոնք ուռճացված են:

Նրա խոսքով, եթե ցուցակները “վիրտուալ ընտրողների” անուններից մաքրվեն, ընտրությունները կարժեզրկվեն: “Մեր հաշվարկներով այդ` մոտավորապես չորս հարյուր հազար գոյություն չունեցող ընտրողների մասնակցութունը իշխող ուժի համար լծակ դառնալու միակ միջոցը ցուցակների հրապարակումն է: Միասնական շտաբը գտավ, որ այդ հնարավորությունը կիրականացվի, միայն, եթե ՍԴ-ն համապատասխան որոշում կայացնի:

Միակ միջոցը ԱԺ կազմի մեկ հինգերերոդի, այսինքն` քսանյոթ պատգամավորի դիմումն է ՍԴ”,-հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, քանի որ շտաբի հիմնադիր կուսակցություններից երեքը ԱԺ խմբակցություններ ունեն, խնդիրը կարելի է լուծել նրանց` ՍԴ դիմումով, որպեսզի ՍԴ-ն արագացված կարգով վիճարկի քվեարկողների  ցուցակների հրապարակումը սահմանափակող ԸՕ դրույթը:

“Ժառանգությունն” ըստ Հմայակ Հովհաննիսյանի, նախաձեռնությանըն միանալու մասին խոստացել է պատասխան տալ մինչեւ այսօր ժամը մեկը:

Հմայակ Հովհաննիսյանն ընդգծեց, որ խոսքը ոչ թե քվեարկության մասնակցության, այլ ընտրություններին քաղաքացիների մասնացության մասին է:  Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, համապատասխան դիմումն այսօր  փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով կներկայացվի ՍԴ: Վերջինս, ի դեպ, ներկայացրեց ՍԴ  ուղարկվելիք դիմումը եւ նրա իրավական հիմքերը:

Վահե Գրրիգորյանը ընդգծեց, որ հանրային համարվող տեղեկությունները այսօր փակի տակ են:

Հմայակ Հովհաննիսյանը նիստի ընթացքում անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչու շտաբն այս խնդիրը ավելի վաղ չբարձրացրեց եւ այդ մասին խոսեց միայն ընտություններից տասը օր առաջ: Հովհաննիսյանի մեկնաբանմամբ, շտաբն ավելի վաղ ցուցակները ճշտելու խնդիր էր դրել եւ եթե ՀՀԿ-ն չբոյկոտեր շտաբի աշխատանքները, այդ հնարավորությունը միասնական շտաբը կունենար եւ վարչական խոչընդոտներ չէին ստեղծվի: Նա հիշեցրեց շտաբի անունից ՀՀ վարչապետին եւ  ոստիկանապետին ուղղված դիմումի մասին, որը մերժվեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ