20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԿԸՀ նախագահը խոստանում է առավելագույնն անել հաշմանդամների համար

“ԿԸՀ-ն  ձեռնարկել ու իրականացրել է մի շարք միջոցառումներ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովման ուղղությամբ:

Մշակվեց տեսողական խնդիրներ ունեցողների համար ուղեցույց ձեռնարկ` բրայլեր համակարգով, որի նպատակն էր հեշտացնել թույլ կամ վատ տեսողություն ունեցող քաղաքացիների ընտրական գործընթացին մասնակցելը,  կբացվի ԿԸՀ-ի նոր էլեկտրոնային կայք, որն ունի հատուկ բաժին թույլ տեսնողների համար, որտեղ դրվելու են ընտրական գործընթացին առնչվող կարեւորագույն տեղեկությունները” ,- շեշտեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր հաշմանդամների հետ հանդիպմանը:

Իրենք` հաշմանդամներն իրենց քաղաքացիական իրավունքի իրացման գլխավոր խոչընդոտը  համարում են թեքահարթակների սակավությունը, իսկ որոշ տեղամասերում դրանց բացակայությունը:

Հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչները հիշեցրեցին, որ նախորդ ընտրություննեի ընթացքում տեղամասերի 85%-ն անմատչելի էին սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիների համար, իսկ այս ընտրություններին ընդառաջ մինչ օրս 83 ընտրական տեղամաս է հարմարեցվել հաշմանդամների համար:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցրեց , որ այս ընտրություններն առավել հարմարավետ կլինեն նման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար: “Չնայած մեկ շաբաթ է մնացել ընտրություններին, սակայն կարվի առավելագույնը թեքահարթակների թիվն ավելացնելու համար”,- հավելեց ԿԸՀ նախագահը:

Հաշմանդամները խոսեցին իրենց ընտրվելու իրավունքի ու հնարավորությունների մասին: “Հաշմանդամների որպես թեկնածու առաջադրվելու համար որեւէ արգելք չկա, որեւէ խոչընդոտ չպետք է լինի”,- հիշեցրեց Մուկուչյանը: Նկատենք, որ քաղաքական ուժերից միայն “Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ” ցուցակում է ներկայացված ֆիզիկական խնդիրներով թեկնածու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ