24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ մեկը թող չմտածի, որ կարող է օգտվել նախընտրական այս իրավիճակից. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Ստեփանավանում անդրադարձել է վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին:

“Չեմ կարծում, որ մեկը կասկածում է մեր  ուժեղ բանակի հնարավորությունների վրա, եւ ոչ մեկը թող չմտածի, որ կարող է օգտվել նախընտրական այս իրավիճակից:

Ավելին, թող չմտածեն, որ մեր գլուխը խառն է: Մենք ունենք ամուր բանակ եւ ամուր բանակի կողքին պետք է  ունենանք ամուր տնտեսություն: Հակառակորդը արժանի պատասխան կստանա”,-ասաց   ՀՀ նախագահը:

Հիշեցնենք, որ Տավուշում անցած գիշեր հակառակորդի արձակած կրակահերթերի արդյունքում հայկական կողմը 3 զոհ է տվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ