19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ժառանգությունը” կմիանա ՍԴ դիմելու նախաձեռնությանը /վիդեո/

ԱԺ “Ժառանգություն” խմբակցությունը պատրաստ է միանալ  ԸՕ-ի` ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրած դիմումների հրապարակումն արգելող դրույթը Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին միասնական շտաբի նախաձեռնության տակ:

Այսօր պատասխանելով Henaran.am-ի հարցին, այս մասին ասել է ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Միեւնույն ժամանակ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ կուսակցությունում այդ հարցի քննարկմանն ինքը չի մասնակցել, սակայն չի կարծում, որ այստեղ քննարկելու խնդիր կա:

“Մի խնդիր, եթե “Ժառանգության” օրակարգում է եւ եթե այլ ուժեր սկսում են քննարկել այդ խնդիրը, թեկուզ եւ ուշացումով, “Ժառանգությունը” խնդիր չի տեսնի միանալ”,-նշել է Ստյոպա Սաֆարյանը եւ հավելել, որ իրենք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին դիմելու եւ այլ հարցերի հետ կապված առաջարկել է խորհրդարանական խմբակցութուններին ՍԴ դիմել, սակայն կոալիցիայի անդամ կուսակցությունները հրաժարվել են:

“Եթե այսօր կոալիցիայի անդամ որոշ կուսակցություններ, իբրեւ այդ շտաբի անդամ պատրաստ են դնել իրենց պատգամավորների ստորագրություններն այդ թղթի տակ, ապա “Ժառանգությունն” առավել եւս խնդիր չունի, եթե միայն դա է քննարկման խնդիրը”:

Henaran.am-ը Ստյոպա Սաֆարյանին նաեւ խնդրել է հստակեցնել, ի վերջո “Ժառանգությունը” մնում է միասնական շտաբում, թե ոչ: Ստյոպա Սաֆարյանն ի պատասխան նշել է, որ իրենք մասնակցել են թե միասնական շտաբի, թե ԱԺ նախագահին առընթեր աշխատանքային խմբի ձեւավորման նախապատրաստական հավաքներին, բայց այդ ձեւաչափերի հիմնադիրը չի եղել:

Հիշեցնենք, որ այսօր ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը շտաբի նիստին շտաբի ստեղծման մասին խոսելով, նաեւ “Ժառանգությանն” էր նշում որպես շտաբն ստեղծած քաղաքական ուժերից մեկը:

Հավելենք, որ խորհրդարանական ուժերից ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել ՍԴ ուղարկվելիք դիմումի տակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ