19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թոշակառու կինը` նախարարի փոխարեն

Հասարակ թոշակառու շվեդուհին կարողացել է մասնակցել նախարարների պաշտոնական ընդունելությանը: Դա տեղի է ունեցել այն պարզ պատճառով, որ նրա անունով հրավեր է եկել, քանի որ կինը գյուղատնտեսության եւ նախկին փոխվարչապետ Մարգարետ Վինբերգի անվանակիցն է, հայտնում է “The Local”-ը:

Ինչպես հայտնել է նախկին չինովնիկի անվանակիցը, նա ընթրիքի հրավեր է ստացել եւ կարծել, թե դա ուղարկվել է նախկին աշխատավայրից: “Ես այնքան էլ ուշադիր չկարդացի: Միայն հասկացա, որ ընթրիք է լինելու եւ քննարկվելու է շրջակա միջավայրը,”-խոստովանել է 67-ամյա Վինբերգը:

Երբ կինը ժամանել է ընթրիքին, կազմակերպիչները հասկացել են, որ շփոթմունք է տեղի ունեցել, սակայն չեն վռնդել կնոջը եւ թույլ են տվել մասնակցել կառավարական միջոցառմանը:

Թոշակառուն պատմել է, որ ընթրիքի ընթացքում ինքն ուշադիր լսել է բոլորի ելույթները, գոհ է եղել մատուցած ճաշատեսակներից եւ հեռացել է այն ժամանակ, երբ արդեն հոգնել էր:

Նախկին նախարար Մարգարետ Վինբերգը հույս է հայտնել, որ իր անվանակիցը լավ ժամանակ է անցկացրել: “Վերջիվերջո, ես շատ եմ եղել նման միջոցառումների, իսկ նա` ոչ”,- նշել է շվեդական կառավարության նախկին աշխատակցուհին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ