25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը չգնահատեց քարոզարշավի ընթացքը, բայց նշեց, որ մարդիկ վախենում են դիմել իրեն

ՄԻՊ դիտարկումները կապված քարոզարշավի եւ սպասվող ընտրությունների հետ հիմնված են տարբեր կուսակցութունների շտաբերի պետերի հետ հանդիպումների ընթացքում ստացված տեղեկատվության եւ ՄԻՊ գրասենյակում գործող 116 թեժ գծին ստացված քաղաքացիների ահազանգերից: Այսօր այս պահին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով, բացառությամբ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի, որոնք հետաքրքրություն չեն դրսեւորել ՄԻՊ առաջարկին, հանդիպումներ են եղել բոլոր քաղաքական ուժերի շտաբերի ղեկավարների հետ: Ընտրությունների հետ կապված ՄԻՊ զեկույցը, Կարեն Անդրեասյանի խոսքով, կկազմվի նաեւ ընտրություններից հետո հասարակական ու դիտորդական կազմակերպությունների հետ անցկացվելիք զրույցների հիման վրա:

Բոլոր քաղաքական ուժերը Կարեն Անդրեասյանի հետ հանդիպմանը դրական են գնահատել քարոզարշավի լուսաբանումը, իսկ խնդիրների թվում նշել են ընտրակաշառքների հետ կապված մտավախությունը, ցուցակների անճշտություններն ու պաստառները պատռելը:

Քարոզարշավի եւ ընտրությունների հետ կապված ընդհանրական գնահատականներ Կարեն Անդրեասյանն այսօր հրաժարվեց տալ հետեւյալ պատճառաբանությամբ.՛՛Նախ, շատ իրավական գործընթացներ դեռ քննության փուլում են, օրինակ, թիվ 7 ընտրատարածքում Փաշինյանի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցածը՛՛:

Կարեն Անդրեասյանի խոսքով, այն,  որ տվյալ դեպքում եղել է բռնություն, չի կարող բացասական ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, բայց եթե լինի բռնություն եւ դրան համարժեք գնահատական չտրվի, այդ ազդեցությունը կլինի:

Կարեն Անդրեասյանը նաեւ խուսափեց գնահատականներ տալ, հաշվի առնելով, որ դա կարող է օգտագործվել քարոզչության նպատակներով: ՄԻՊ գրասենյակը մինչեւ այս պահը ստացել է երեք տասնյակից ավելի ահազանգեր, հիմնականում ընտրացուցակներում լինել-չլինելու եւ հաշվառում ունենալ-չունենալով պայմանավորված ընտրական իրավունքից զրկվելու վերաբերյալ:

Կարեն Անդրեասյանը նաեւ տեղեկացրեց, որ Եղեգնաձորում եւ Տավուշի մարզում ՀՀԿ քարոզարշավի ընթացքում դպրոցի ու բուժհաստատության հետ կապված ահազանգեր են ստացել: ՛՛Երկու դեպքերով էլ վարույթ  է  հարուցվել եւ համապատասխան գերատեսչություներին ահազանգեր են ուղարկվել՛՛,-նշեց ՄԻՊ-ը: Ահազանգեր են ստացվում  նաեւ անձնագրային  տվյալները գրանցելու վերաբերյալ:

Ստացված ահազանգերին ընթացք տալու համար Կարեն Անդրեասյանն ասաց, որ ի տարբերություն ոստիկանության եւ դատախազության, ՄԻՊ-ին հարկավոր են հստակ աղբյուրներ .

՛՛Մարդիկ վախենում են, համարելով, որ սա էլ է պետական մարմին եւ ճնշումներ կլինեն: Մենք երաշխավորում ենք գաղտնիությունը: ՄԻՊ-ն ըստ օրենքի պարտավոր է պահել այն անձի գաղտնիությունը, որը մեզ դիմել է: Որեւէ մեկը ինձ չի կարող ստիպել բացահայտել անձի անունը, եթե նա հատուկ չի ստորագրում, որ իր տվյալները կարող են հրապարակվել: Մեր քաղաքացիները, ցավոք տեղյակ չեն ՄԻՊ գործառույթներից եւ վախենում են հնարավոր ճնշումներից՛՛,-հայտարարեց Կարեն Անդրեասյանը:

ՄԻՊ-ն ասաց, որ գրանսենյակ են դիմել նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված  մի քանի թեկնածուներ Հակոբ Հակոբյանը, թիվ 36 ընտրատարածքից Անուշավան Մարտիրոսյանը եւ Գայանե Առուստամյանը`  Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի հետ կապված:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ