25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապագա խորհրդարանի կազմն` ըստ Պարույր Հայրիկյանի

 “Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն պետք է անցնի եւ լավ անցնի: Խորհրդարան կանցնեն նաեւ ԲՀԿ-ն, իմ շատ սիրելի ՀԱԿ-ը: Եզրագծին մոտ են ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը”,-այսօր լրագրողների խնդրանքով ներկայացնելով իր կանխատեսումներն ապագա խորհրդարանի կազմի մասին, ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

 Լրագրողները հետաքրքրվեցին, թե այս ընտրություններում քաղաքական որ ուժին կսատարի ԱԻՄ-ը: Պարույր Հայրիկյանը հստակ պատասխան չնշեց, բայց ասաց, որ ԱԻՄ-ն այս հարցի հետ կապված ժողով է արել եւ միանշանակ որոշում չի կայացվել, բայց ի տարբերություն մյուս ուժերի, որոնք ընդհանրապես ձայն չհավաքեցին, ՀՀԿ-ն համակիրներ է ունեցել:  

Նա նաեւ չներկայացրեց իր անձնական համակրանքը` նշելով, որ իր երկու մտերիմ ընկերներն են խնդրել չհրապարակել այն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ