20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ստյոպա Սաֆարյանը խառնվել է

‘Ժառանգություն’ կուսակցության պատգամավոր, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ստեփան Սաֆարյանն  ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

‘Շուրջ 1 տարի առաջ շատ հետաքրքիր զրույց ունեցա ԲՀԿ մի ներկայացուցիչի հետ: Դեպքր տեղի էր ունեցել 2009-ին: “Ժառանգությունից” X-ը մամուլի համար չափազանց ուշագրավ փաստ է տրամադրում ՀԱԿ պաշտոնաթերթերից մեկին` ՉԻ-ին: Փաստը վերաբերել է կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների /ՀՀԿ+ԲՀԿ+ՕԵԿ/ ինչ-ինչ քաղաքական գործողությունների:

“Անկախոտ” ՉԻ-ն ոչ ավել ոչ պակաս ոչ թե փաստը տպում է հաջորդ օրվա համարում /այլ թերթ հաստատ դա կաներ միայն թեմայի ու փաստի բացառիկության համար/, այլ կապվում է ԲՀԿ ներկայացուցիչի հետ ու “իրազեկում”, թե` “բա գիտես, Ժառանգությունից ինձ այսպիսի փաստ են տրամադրել, տպե՞մ, թե՞ չտպեմ”: Դեհ, իհարկե, ԲՀԿ ներկայացուցիչը հանձնարարում է չտպել: Ոչ թե հորդորում է, ոչ թե չտպելու դիմաց բան է խոստանում, այլ հանձնարարում է… որովհետեւ տալիքն արդեն տրված էր ու դեռ տրվելու էր: Ուշադրություն չդարձրի այս զրույցի վրա այնքան ժամանակ, երբ ՉԻ-ի կարկառուն դեմքերից մեկին սկսեցի բավականին հաճախ տեսենլ ԲՀԿ-ականի հետ:

Ինձ տեսնելիս ասում էր, թե հարազատի հետ հապված գործ կա եւ ԲՀԿ-ն օգնում է իրեն: ԲՀԿ-ն, աշուշտ, օգնում էր, բայց առաջին հերթին ՉԻ-ին…. Օգնում էր ռեգուլյար եւ դրա ապացույցը տարիներ շարունակ ԲՀԿ թեմայի բացակայությունն էր այդ “թերթոնում”:

Ինձ էր այդպես ասվում, թե ԲՀԿ-ը բարեկամին է օգնում, որպեսզի հանկարծ չկասկածեի: Ու այսպես “երկխոսվում” էր տարիներ շարունակ ու գաղտնի: Իսկ մենք` միամիտներս, կարծում էինք, թե սիրախաղը նոր է: 3 տարի հետո միայն ՀԱԿ-առաջնորդը “քաղաքագիտորեն” վերլուծեց այն, ինչը առկա էր շատ վաղուց: Այսպիսի բաներ, պարոնայք: Եւ հիմա խառնվել եմ. ամեն Աստծո օր Ժառանգության մասին տպվող դեզինֆորմացիան ում պատվերն է` ՀԱԿ-ի՞նը, ԲՀԿ-ի՞նը, թե՞ Շողերի գինարբուքի հետեւանքն է: Բայց դե հո մենակ մեր դեմ չեն գրել: Ու այդ բոլորի դեպքում էլ նույն հարցը ծագում է’:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ