23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք . Գագիկ Գինոսյան

Այսօր Հենարան մամուլի ակումբում, պատասխանելով Henaran.am-ի` վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի ռազմական ագրեսիվության վերաբերյալ հարցին, ‘’Կարին’’ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ասաց, որ շատ է ցավում  զոհված  զինվորների համար:

‘’Շատ հաճախ զգոնությունը թուլացնում ենք, բայց դրա իրավունքը  չունենք: Եթե պատկերացնենք, որ ոչ թե մեկ դիվերսիոն խումբ է ներխուժել, այլ` լայնամասշտաբ կազմակերպված հարձակում էր, ուրեմն նրանք առավել պիտի խորանային Հայաստանի տարածք, ու դա պիտի լիներ պատերազմի սկիզբ:

Մենք այնքան զգոն պիտի լինեինք, որ նրանք անգամ սահմանին չկարողանային մոտենալ, ուր մնաց ներս խուժեին ու սպանեին մեր զինվորներին’’,- ասաց Գագիկ Գինոսյանը հավելելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես է այդ դեպքը տեղի ունեցել, քանի որ Հայաստանն ունի 17 տարեկան սահմաններ, ու հակառակորդը պիտի նկատելի լիներ:

Նրա խոսքով` քաղաքական թոհուբոհը մի կողմ, բայց թիվ մեկ խնդիրը Հայաստանի ու Արցախի տարածքային անձեռնմխելիությունն է ու երկրի պաշտպանությունը, ուստի պետք է ուժեղացնել զգոնությունը, իսկ ավելի ճիշտ` ազգային գաղափարախոսությունը:

‘’Ես բանակի կողմից եմ, եւ կողմնակից եմ, որ մեզանից յուրաքանչյուրը աջակցի ու ոգեշնչի բանակի կայացմանը: Սա միայն բանակի խնդիրը չէ, այլ` հասարակության խնդիրը, ամեն մեկս մեզ պիտի համարենք բանակի կայացման մի մասնիկ’’,- համոզմունք հայտնեց արվեստագետը: Նրա կարծիքով` բանակում ազգային ոգին պետք է առավել վեր դասվի, եւ  ազգային գաղափարախոսական հենքը պետք է ավելի խորը սերմանվի:

‘’Այն ինչ որ հիմա կա բանակում` պիտի հիմնված լինի ոչ միայն կարգապահության, այլ առաջին հերթին գաղափարախոսության վրա, միայն այդ դեպքում  կարգապահությունը պարտադրված չի լինի: Երբ կա գաղափարախոսություն, ամեն զինվոր կցանկանա ինքը լինել ամենազգոնն ու ամենակարգապահը: Կարգապահությունը բանակում պիտի սերմանվի գաղափարախոսությամբ’’,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ