23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

11 ազգային փոքրամասնություններ սատարում են ՀՀԿ-ին

11 ազգային փոքրամասնությունների եւ հայրենակցական միությունների  անունից Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը հայտարարեց առաջիկա ՀՀ ԱԺ  ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին: Խդր Հաջոյանը հայտարարության տեքստը անձամբ է հանձնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանին:

Մինչ այդ` ապրիլի 28-ին, ՀՀ ազգային փոքրամասնությունները նախաձեռնել էին մշակութային փառատոն, որը նշանավորվել էր կիրառական-դեկորատիվ արվեստի ցուցահանդես-տոնախմբությամբ եւ գալա համերգով:

Միջոցառմանը մասնակցած  ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` եզդիներ, քրդեր, ուկրաինացիներ, ռուսներ, Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին  ցուցահանդես, որի ժամանակ   ազգային փոքրմասնությունները հանրությանն են ներկայացրել  իրենց մշակույթը, ազգային երգն ու պարը: Տոնախմբությունը եզրափակվել է  “Առնո Բաբաջանյան” համերգասրահում տեղի ունեցած գալա համերգով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ