23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովհաննես Վարյանին հանեցին, Սամվել Ալեքսանյանին` հաստատեցին

Ապրիլի 29-ին Գյումրիում, “Տիգրան Մեծ” հանդիսասրահում տեղի ունեցավ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի 10-րդ ժողովը:

Մինչ ժողովի աշխատանքները սկսելը տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստ` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Գործկոմի անդամները քննարկեցին և հաստատեցին “Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխման կանոնանկարգ”-ի նոր խմբագրությունը, ինչպես նաև որոշում ընդունեցին ժողովի պատվիրակների հաստատմանն առաջարկել անկախ աուդիտորի թեկնածությունը և կասեցնել ՀՖՖ գործկոմի անդամ Հովհաննես Վարյանի լիազորությունները:

Այնուհետև տեղի ունեցավ ՀՖՖ 10-րդ ժողովի բացումը:

Ժողովի պատվիրակներին ուղղված իր ուղերձում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց համաժողովի պատվիրակներին, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բարձրագույն ժողովին մասնակցելու համար` նշելով, որ ինչպես յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում, այնպես էլ այսօր հանգամանորեն ներկայացվելու են ՀՖՖ կատարած աշխատանքները, դրամական միջոցների շարժն ու գալիք ժամանակաշրջանի եկամուտներն ու ծախսերը, խոսվելու է ձեռքբերումների, բացթողումների մասին եւ քննարկվելու են առաջիկա ծրագրերը եւ ժողովին մաղթելով հաջող ընթացք, այն հայտարարեց բացված:
Այնուհետեւ ՀՖՖ նախագահն իր ելույթում անդրադարձավ հաշվետու ժամանակաշրջանում ՀՖՖ կատարած աշխատանքներին:

Նախ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամներին` ընդունելու համար ՀՖՖ 10-րդ տարեկան ժողովը Գյումրիում անցկացնելու իր առաջարկը, ՀՖՖ նախագահը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որդեգրած քաղաքականության կարեւոր բաղադրիչներից է ֆուտբոլային իրադարձությունները մայրաքաղաքից նաեւ դեպի Հայաստանի մարզեր տեղափոխելը, ինչը եւս մեկ գործոն է մարզերում ֆուտբոլի զարգացման համար:

Նշելով, որ ապրիլի 29-ին Գյումրիում տեղի է ունենալու ֆուտբոլային եւս երկու իրադարձություն`Գյումրիի վերակառուցված «Քաղաքային» մարզադաշտի հանդիսավոր բացումը եւ Հայաստանի գավաթի 21-րդ եզրափակիչը, ՀՖՖ նախագահը խոսեց հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքերի, ծրագրերի եւ նոր ձեռնարկումների մասին: (ՀՖՖ նախագահի ելույթը հրապարակվում է առանձին եւ ամբողջությամբ):

2012թ. ՀՖՖ բյուջեի նախագիծը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

Քննարկվեցին և ժողովի պատվիրակների կողմից հաստատվեցին նաև օրակարգում դրված այլ հարցեր, մասնավորապես ՀՖՖ ԻԱՄ կազմում ընդգրկվեցին “Կինգ դելյուքս” և “Ալաշկերտ” ակումբները: Դադարեցվեցին ՀՖՖ գործկոմի անդամ Հովհաննես Վարյանի լիազորությունները: ՀՖՖ նախագահի առաջարկով ժողովի պատվիրակները ՀՖՖ գործկոմի անդամ հաստատեցին Սամվել Ալեքսանյանին:

Ամփոփելով ՀՖՖ 10-րդ ժողովի աշխատանքները, ՀՖՖ նախագահը ներկաներին հրավիրեց մասնակցելու Գյումրիի վերակառուցված “Քաղաքային” մարզադաշտի հանդիսավոր բացմանը, Հայաստանի գավաթի 21-րդ եզրափակչին եւ այն ֆուտբոլային տոնին, որը կայանալու էր Գյումրիում:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՖՖ մամլո ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ