19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆին “դախ” չի` սասունցու պարն էր խորթ

“Ես հավատավոր անկուսակցական եմ, եւ “Ժառանգության” նախընտրական տեսահոլովակում իմ եւ իմ խմբի մասնակցությունը միայն կապված է նրա հետ, որ մենք շնորհակալ ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ նա միակ քաղաքական գործիչն է, ով 7 տարի շարունակաբար եղել է մեր պարուսուցողական դասընթացների եւ ծրագրերի կողքին:

Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Կարին” ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` մեկնաբանելով իր  եւ իր համույթի ներկայությունը ‘’Ժառանգության’’ նախընտրական տեսահոլովակում, ուր պարում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

“Նա միակ քաղաքական գործիչն է, ով նաեւ մասնակցել է այդ դասընթացներին: Նրա շնորհիվ մենք մի քանի պար ենք վերականգնել, եւ այդ պարերի առաջին ցուցադրողը եղել է  Րաֆֆի Հովհաննիսյանը:

Եվ սա մեր շնորհակալական խոսքն էր նրան` մշակութասեր լինելու համար’’,- ասաց Գագիկ Գինոսյանը: Ինչ վերաբերում է վարձատրության վերաբերյալ հարցին, ապա Գինոսյանը պատասխանեց, որ ինքն իրեն վիրավորած կլիներ, եթե վարձատրություն ակնկալեր Րաֆֆի Հովհաննիսյանից, ով իր մտերիմ ընկերն է եւ աջակիցը:

Գ.Գինոսյանը հավելեց, որ ‘’Կարինը’’ որեւէ նախընտրական պրոցեսի չի մասնակցել, իսկ համույթում կուսակցական մարդիկ չկան: Նա հավելեց նաեւ, որ  որեւէ քաղաքական ուժի չի  համակրում, սակայն կան շատ քաղաքական գործիչներ, որոնց համակրում է, եւ նրանք իր  ընկերներն են, թե ‘’Ժառանգությունից’’, թե Հանրապետականից, թե Դաշնակցությունից:

‘’Գաղափարական առումով պատրաստ եմ նրանց աջակցել, բայց քաղաքական առումով ես ոչ մի տեղ չկամ’’,- ասաց Գ.Գինոսյանը: Անդրադառնալով այն հարցին, որ “Ժառանգության’’ նախընտրական տեսահոլովակում Րաֆֆի Հովհաննիսյանին  կարծես այդքան էլ չի հաջողվում պարել, Գագիկ Գինոսյանն ասաց, որ դա կապված էր երգի պարտադրանքի հետ, բացի այդ որեւէ փորձ չի եղել, թե համույթը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հանպատրաստից են պարել:

“Րաֆֆի Հովհաննիսյանը  լինելով արմատներով մոր կողմից էրզրումցի, հոր կողմից` սեբաստացի, շատ լավ պարում է այդ տարածաշրջանի պարերը, բայց այդ երգի մեղեդին այնպիսին էր, որ ուղղակի սասունցու պար պետք է կատարվեր, որն իր համար խորթ էր: Ինքը ‘դախ’  չի հաստատ, նա հրաշալի պարում է: Շավալին պարում է այնպիսի վերապրումով ու ոգեւորությամբ, այդպես նույնիսկ ես չեմ կարողանում պարել’’,- ասաց Գագիկ Գինոսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ