28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Henaran.am-ը մաղթում է աշխատանք` բարձր աշխատավարձով

image_7853

Այսօր մայիսի 1-ն է` Աշխատավորների համերաշխության միջազգային օրը:

1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները գործադուլ կազմակերպեցին` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով:

1889թ. II Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը համարվում էր պետական հիմանական տոներից մեկը:

Մայիսի 1-ը նշվում էր յուրահատուկ  ուրախությամբ, ճոխ միջոցառումներով եւ շքերթով: Հայաստանի անկախության տարիներին, մայիսի 1-ը հանվեց տոնացույցից, բայց հետո կառավարության որոշմամբ այն վերականգնվեց որպես Աշխատանքի օր:

Henaran.am-ը շնորհավորում է բոլորին` Աշխատանքի տոնի կապակցությամբ, մաղթում, որ բոլորը մշատական աշխատանք ունենան` բարձր աշխատավարձով:

Իսկ որոշ մասնագիտությունների տեր մարդիկ անկախ տոն օրերից` աշխատում են, այդ թվում լրագրողները: Ուստի Henaran.am-ը կփորձի ինչպես միշտ, Մայիսի 1-ին էլ իր ընթերցողին մատուցել հետաքրքիր լուրեր` աշխարհի թեժ կետերից:

Շնորհավոր Ձեր ու մեր տոնը, սիրելի’ ընթերցող:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ