25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սուրեն Զոլյան-Արմեն Աշոտյան մենամարտի վերջնական արդյունքը. Առավոտ

Սուրեն Զոլյան-Արմեն Աշոտյան “փոխհրաձգությունը”  վերջին մեկ ամսվա “ամենատար” թեմաներից է:

“Առավոտ”-ը  կրթության եւ գիտության նախարարից հետաքրքրվել է` արդյոք բրյուսովյան պատմությունը չխփե՞ց կրթության եւ գիտության նախարար, քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի հեղինակությանը:

Թերթի հարցին ի պատասխան նախարարն ասել է. “Նման տեսակետ հրապարակայնորեն փորձում են արտահայտել շատ կոնկրետ, ինձ համար տեսանելի հասարակաքաղաքական շահագրգռություն եւ կապեր ունեցող այն անձինք, որոնց “սրտացավությունը” ՀՀԿ-ի ու անձամբ իմ նկատմամբ` ուղղակի ապշեցուցիչ է: Ինձ մնում է նրանց մաղթել ամուր նյարդեր ու առողջ սիրտ եւ վստահեցնել, որ մեզանով մտահոգվել պետք չէ: Ինչ վերաբերում է այն շահարկումներին, թե ԵԽ-ի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, եւ մենք խախտել ենք Տարածաշրջանային կամ Փոքրամասնությունների լեզուների մասին կոնվենցիան, ապա շեշտեմ, որ տեղի ունեցածը բացարձակապես կապ չունի Սուրեն Զոլյանի` որպես փորձագետ աշխատանքի, լեզվաքաղաքականության ոլորտում իր փորձագիտական ակտիվությունը խոչընդոտելու կամ գործունեությանը միջամտելու հետ:

Ասեմ ավելին, Հայաստանի Հանրապետությունը, կրթության եւ գիտության նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի Սուրեն Զոլյանը մնա Եվրոպայի խորհրդում լեզվաքաղաքականության փորձագետ եւ աշխատի այդ ուղղությամբ որպես լավ մասնագետ: Խնդիրը վերաբերում է միայն աշխատանքային իրավահարաբերություններին եւ կարգավորվում է իրավական դաշտում: Ցավում եմ, որ Եվրոպայի խորհրդի հեղինակությունը եւ երբեմն նաեւ անձնական կապերը փորձում են օգտագործել ու չարաշահել բոլորովին այլ տիրույթում գտնվող խնդիրները բողարկելու համար: Ես վստահ եմ, որ եվրոպական կառույցները հստակ զանազանում են այս երկու հարթությունները”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ