19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը մամուլի ազատության խնդիր ունի . Freedom House

Freedom House” հայտնի  կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը` “Մամուլի ազատությունն աշխարհում”, որը հիմնված է 2011-ի տվյալների վրա: Այս անգամ Հայաստանը կրկին ոչ ազատ մամուլ ունեցող երկրների ցանկում է:

Ցանկում հայտնված 197 երկրներից կազմակերպությունն ազատ է համարում 66-ը, 72-ը` մասամբ ազատ եւ 59-ը` ոչ ազատ:

Հայաստանն այս տարի հայտնվել է Անգոլայի եւ Պակիստանի միջեւ` 65 միավորով: Ամենավատ վիճակը Հյուսիսային Կորեայում է, որի միավորը 97-ն է: Մինչ 2002-ը, երբ եթերազրկվեց “Ա1+”  հեռուստաընկերությունը, Հայաստանը գտնվում էր ազատ երկրների շարքում:

Վրաստանն այս տարի 3 միավորով  առաջընթաց է գրանցել` 55 միավորից հասնելով 52-ի: Իսկ Ադրբեջանը նույնիսկ մեկ միավորով զիջել է իր դիրքերը եւ 80 միավորով ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում է: Նույն արդյունքն ունեն նաեւ Ռուսաստանն ու Զիմբաբվեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ