20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մաշտոցի պուրակում էմոցիաները պոռթկացին նախագահի այցից հետո /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ այցը Մաշտոցի պուրակ մեծ ոգեւորություն էր առաջացրել այնտեղ: Մոտ 3 ամիս աննկուն պայքարի դուրս եկած բնապահպան ակտիվիստները ոգեւորված էին . նրանք չէին սպասում, որ ՀՀ նախագահը կառաջարկի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապամոնտաժել Մաշտոցի այգու կրպակները:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին, հանդիպման մեկնելիս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելի որոշում է կայացրել, մտնել Մաշտոցի պուրակ: Նրա հետ էր նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀ նախագահը բնապահպանների հետ զրուցելուց հետո, առաջարկել է Տարոն Մարգարյանին ապամոնտաժել կրպակները:

Նախագահի հեռանալուց հետո Մաշտոցի պուրակում  ակտիվիստները չափազանց ուրախ էին, ոմանք նույնիսկ ուրախությունից արտասվում էին: Նկատենք, որ ուրախ էր նաեւ ոստիկանությունը:

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ուրախ է, որ դեպքերը անսպասելիորեն նման ընթացք ստացան, նա նշեց, որ ուրախ է թե բնապահպանների, թե ոստիկանների համար: Բնապահպան-ակտիվիստ Եղյա Ներսիսյանը, ով նաեւ Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներից էր, նշեց, որ հաջորդ քայլը Թեղուտի պաշտպանությունն է,  եւ որ Թեղուտը իր պաշտպաններին է սպասում:

Հիշեցնենք, որ 2011թ-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնեց Աբովյան փողոցի կրպակների ապամոնտաժման ծրագիրը: Տարոն Մարգարյանը քաղաքապետ ընտրվելուց հետո տված առաջին ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը շարունակելու է այդ աշխատանքները, եւ որ Աբովյան փողոցի մայթերը պետք է վերադարձնեն քաղաքացիներին։ Աբովյան փողոցի կրպակների ապամոնտաժման աշխատանքը սկսվեց սույն թվականի հունվարի 18-ից:

Կարճ ժամանակ հետո պարզվեց, որ կրպակները տեղափոխվել են մեկ այլ հանրային տարածք՝ Մաշտոցի պողոտայի, Արամի եւ Բյուզանդի փողոցներին հարող խաղահրապարակում: Պայքարի ընթացքում այդ տարածքը ստացավ Մաշտոցի այգի անունը: ‘Մենք ենք մեր քաղաքի տերը’ , ‘Թռչկան’ քաղաքացիական նախաձեռնությունները եւ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չէին կանաչ տարածքների ոչնչացման նկատմամբ առաջին բողոքի ակցիան նախաձեռնեցին հունվարի 30-ին:

Բողոքի ակցիաներին հաջորդեց ակտիվիստների 24-ժամյա նստացույցը, որը սկսվեց փետրվարի 11-ից: Ակտիվիստները նախապես հայտարարել էին, որ այն կշարունակվի միչեւ մարտի 16՝ պահանջելով այդ ժամակահատվածում ապամոնտաժել կրպակները:

Սակայն մարտի 15-ին կառավարությունը իր նիստում հավանության արժանացրեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված ‘Պետական գույքն օտարելու մասին’ նախագիծը, ըստ որի Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն այն ժամանակ, երբ գործի կդրվի ‘Հին Էրիվան’ նախագիծը: Իսկ վերը նշված ծրագիրը Երեւանի գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանի խոսքերով կիրականացվի մոտ 3-4 տարի հետո: Չնայած կառավարության որոշմանը՝ բնապահպան ակտիվիստները չդադարեցրին իրենց շուրջօրյա նստացույցը:

Մանրամասները` տեսանյութում:

http://www.youtube.com/watch?v=u0MWU-z7i4o&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ