23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանը նարդի է խաղում` ձայների վրա. Առավոտ

“Ես գնում՝ նարդի եմ խաղում, բայց ոչ մի բանի վրա: Հենց էնպես խաղում եմ”,- այսպես արձագանքեց “Առավոտ”-ի հարցին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը:

Ըստ թերթի, վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Ալեքսանյանը քարոզարշավային այցերի շրջանակներում բակերում նարդի է խաղում հավաքվածների հետ՝ պայմանով՝ եթե պարտվեց, ինքը երեք հազար ԱՄՆ դոլար է տալիս, եթե հաղթեց՝ այդ բակից իր օգտին 100 ձայն՝ մայիսի 6-ին:

Թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Ալեքսանյանն այլ օրերին էլ չի գնում բակեր ու հենց այնպես նարդի խաղում մարդկանց հետ: “Միշտ էլ խաղացել եմ, դուք երեւի տեղյակ չեք: Մարդկանց հարցրեք՝ կասեն: Էս 10 տարուց ավել ես միշտ էլ գնում եմ, խաղում եմ…”,- եղավ պատասխանը:

Թերթը Ալեքսանյանին խնդրեց ամփոփել ընտրարշավը: “Ամեն ինչ լավ ա”,- եղավ պատասխանը: Ոնց է՞ լավ՝ դիտարկմանը հակադարձեց. “Լավ ա, լավ ա, նորմալ ա, ոչ մի թերություն էլ չկա”,- գրում է “Առավոտ”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ