25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը խորհուրդ է տվել դիմել նախագահին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, թիվ 36 ընտրաատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, հանրապետական Մխիթար Վարագյանը օրերս փորձել է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել ընտրատարածքում ստեղծված իրադրությունը:

Հիշեցնենք, որ բացի Վարագյանից, այստեղ առաջադրվել են, ՕԵԿ-ից Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը, ԲՀԿ-ից` ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, “ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը:

Հիմնական պայքարը ծավալվելու է  ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական թեկնածուների միջեւ, եւ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, այս ընտրատարածքում ներքին կարգով, հանրապետականները աշխատում են ԲՀԿ-ական թեկնածուի օգտին:

Այս հարցն է բարձրացրել Մխիթար Վարագյանը շտաբի պետի առաջ: “Քեզ նախագահն է չէ՞ ասել առաջադրվի,  նրան էլ տեղյակ պահի իրավիճակի մասին”,-պատասխանել է Արգամիչը:

Ի դեպ, Արթիկում լուրեր են  պտտվում, որ այս անգամ էլ ընտրվելու է Մուշեղ Պետոյանը, իսկ  աշնանը վերջինիս հայրը դառնալու է Արթիկի քաղաքապետ: Արթիկի  ներկայիս քաղաքապետը Մխիթար Վարագյանի եղբայրն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ