16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կանադայում Շուշիի ազատագրման տարեդարձը նշել են համերգով

Ապրիլի 28-ին ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ Կանադահայոց Թեմի Առաջնորդարանի կազմակերպությամբ Մոնրեալի հռչակավոր Քլոդ Շամփայն դահլիճում մեկնարկեցին Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում:

Այդ կապակցությամբ համերգային ծրագրով Երեւանից Կանադա են ժամանել երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները: Միջոցառման պատվավոր հյուր` ԱՄՆ-ում եւ Կանադայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց Շուշիի ազատագրման շրջադարձային նշանակությունն Արցախի ազատամարտի համար: ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, վերհիշելով Շուշիում օտարազգիների հաստատման փաստը եւ գրեթե երկու դար հետո բերդաքաղաքի ազատագրման հերոսամարտը, կոչ արեց մշտապես միասնական գործել` ի փառս հայրենիքի եւ հայ ժողովրդի: Կանադահայոց թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Քալստանյանը կոչ արեց բոլորին տեր կանգնել ձեռքբերումներին եւ հաղթանակներին:

Երկու համերգները Մոնրեալում ապրիլի 28-ին եւ 29-ին անցան լեփ-լեցուն դահլիճներում` բուռն խանդավառությամբ: Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված հանդիսությունները շարունակվելու են Տորոնտոյում եւ Վանքուվըրում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ