18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը՝ միջկուսակցական շտաբի մասին

Այն մարդիկ, ովքեր երկու տարվա ընթացքում վաուչերներով տիրացան գործարանների, նրանք մեզ տնտեսական խորհուրդներ տալու իրավունք չունեն:  Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին:

Նրա համոզմամբ՝ որոշ քաղաքական ուժեր այս քարոզարշավի ընթացքում սպառեցին իրենց ասելիքը, հետո սկսեցին կրկնվել, իսկ երբ էլ ասելիք չմնաց, սկսեցին գնալ ինտրիգների ճանապարհով, որ խոսակցությունները չդադարեն ինտրիգների մասին:

“Բոլոր քաղաքական ուժերի համար այս քարոզարշավի ընթացքում դաշտը բաց է եղել եւ ոչ մի խաչընդոտներ չեն եղել, եւ բոլորն էլ  հնարավորություն են ունեցել կազմակերպել իրենց քարոզարշավը”,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:  Ինչ վերաբերում է քաղաքական բանավեճերին, որին ՀՀԿ-ն այդքան էլ չի ցանկանում մասնակցել, ապա բանախոսը կարծիք հայտնեց, որ այն քաղաքական  ուժերն են վիճում, որոնք հավասարազոր են իրենց ուժերով:

“Օրինակ, ինչ վիճենք մի քաղաքական ուժի հետ, ով քարոզարշավի սկզբից ասում է, որ 50 տոկոսից ավելի ձայներ է ունենալու: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն քարոզարշավի առաջատարներն են: Այն ուժերը պիտի միմյանց հետ բանավիճեն ու փորձեն մյուսներից ավելի լավը երեւալ, որոնք իրականում տաս տոկոս ձայների են ձգում”,- ասաց Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով ընտրությունների վերահսկման միջկուսակցական շտաբի գործունեությանը, ՀՀԿ-ական գործիչը համոզմունք հայտնեց, որ հենց սկզբից էլ այդ շտաբը իմիտացիոն սկզբունքով է առաջնորդվել, այդպես էլ գնում է:

“Չի կարելի ժողովրդի աչքին թոզ փչել, մինչ այսօր նրանց չհաջողվեց անգամ գոնե մեկ  կազմակերպված դեգլարատիվ փաստաթուղթ ձեւավորել, ահա ինչու նրանք գնում են  իմիտացիոն եւ ինտրիգային ճանապարհով”, -ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ