24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի միակ հույսը ժողովուրդն է

“Այս ընտրարշավը խիստ տարբերվում է նախորդ ընտրարշավներից իր ակտիվությամբ, որովհետեւ քաղաքական բոլոր ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին գիտակցում են, որ լուրջ պայքար է ծավալվելու”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ համամասնական ցուցակով առաջադրված, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

ՍԴՀԿ ատենապետը գտնում է, որ մեկ անգամ եւս պետք է ժողովրդին  համոզել, որ ընտրությունների ելքը վճռում է ընտրողը, եւ հուսով է, որ ՀԱԿ-ը շատ լուրջ ներկայություն է ունենալու ԱԺ-ում:

ՀԱԿ-ի ներկայացուցիչը միաժամանակ հույս հայտնեց, որ այս խորհրդարանական ընտրությունները կտարբերվեն “գոնե մի փոքր”: “Ինչպիսի խորհրդարան ունեցանք, այնպիսի նախագահ կունենանք”,- շեշտեց Սարգսյանը:

ՀԱԿ-ի հիմնական մրցակիցների մասին խոսելիս Սարգսյանը նշեց այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք մտել են պայքարի մեջ, սակայն ՀԱԿ-ի հիմնական թիրախը` ՀՀԿ-ն է: ՀԱԿ ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ իրենք նույնպես թիրախ են, քանի որ ընդդիմություն են, եւ զանազան քննադատողների ուշադրության կենտրոնում են:

“Դիտորդական առաքելություն կատարողները գալիս են դիտելու, ոչ թե արձանագրելու”,- նշեց Սարգսյանն ու հավելեց, որ իրենք որեւէ հույս դիտորդների հետ չեն կապում. “ՀԱԿ-ի միակ հույսը ժողովուրդն է”,-եզրափակեց նա:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=40ohTswurXs

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ