20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Մենք մեր մարտական ընկերներին չենք մոռանում”. Սերժ Սարգսյանը Սասունին էլ հիշեց

ՀՀԿ նախագահը Հրազդանում ընտրողների հետ հանդիպմանը , ինչպես բոլոր համայնքներում, խոսեց ՀՀԿ ծրագրերից, արված գործերից եւ անելիքներից:

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ Հրազդանում ունի շատ մարտական ընկերներ: Մարմարիկի ջրամբարում նրանցից մեկը մոտեցել է նախագահին եւ դիմել.

-Բարեւ կամանդիր:

– Բարեւ զինվոր,-հնչել էր պատասխանը:

“Մենք մեր մարտական ընկերների արյունը չենք ուրանում, չենք ուզում իզուր անցնի”,-ասաց Սարգսյանը : Նրա խոսքով, պետք է հիշել, որ պատերազմում հաղթել ենք, բայց այդ հաղթանակը պիտի ամրապնդենք:

Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ նրանցից ոմանք փոխում են սկզբունքները, բայց աստված իրենց հետ: Սերժ Սարգսյանն այստեղ եւս համերաշխության եւ հանդուրժողականության կոչ արեց եւ ասաց, որ պետք չի իրար կոկորդ պատառոտել, պետք է այնպես անել, որ մայիսի 6-ից հետո բոլորը լինեն միասնական:

Ուշագրավ է, որ կոչ անելով  ընտրողներին` իրենց քվեն տալ հանրապետականների օգտին` Սերժ Սարգսյանը չանդրադարձավ մեծամասնականով առաջադրված թեկնածուներին եւ որեւէ մեկի օգտին քվեարկելու կոչ չարեց:

Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 25  ընտրատարածքում առաջադրվել են ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը, անկուսակցականներ Հովսեփ Գալստյանը, Մուշեղ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը: Վերջինս նաեւ ՀԱԿ համամասնական ցուցակում է, եւ ժամանակին ՀՀԿ անդամ է եղել: Նախորդ նախագահական ընտրություններին նա հեռացավ Հանրապետականից եւ կանգնեց ՀԱԿ-ի կողքին: Սասուն Միքայելյանը նաեւ Սերժ Սարգսյանի մարտական ընկերն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ