29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինը հազար ոստիկան եւ տոն

image_7775

Երեւանում, այսօր` մայիսի 2-ին, տեղի է ունեցել ԱԺ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Փոխոստիկանապետը հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում ստացվել է 34 ահազանգ: Այդ թվում ստուգման ենթակա տեղեկատվության  3 ահազանգը թողնվել է անհետեւանք, ութ գործերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել` դրանցից 3-ը հանցագործության դեպքում , 5-ը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔՕ 117 հոդվածի հատկանիշներով, այն է` թեթեւ մարմնական վնասվածք պատճառելը:

ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Մեհրաբյանն ընդգծեց ընտրությունների կարեւորությունն ու հայտարարեց, որ մայիսի 6-ին 1975 ընտրական տեղամասերում իրենց ծառայութույնն են իրականացնելու մոտ 9000 ոստիկան:

“Հանդիպումներ ենք ունեցել ինչպես ԱՊՀ, այնպես էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ: Նրանց հուզող բոլոր հարցերը լուծվել են: Ոստիկանությունը տեղեկացված է դիտորդների մասին եւ առավելագույն աջակցություն է ցուցաբերվելու”,- նշեց ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:

“Ընտրությունը տոն է եւ ՀՀ քաղաքացին այդ օրը  տոնական տրամադրություն պետք է ունենա, իսկ ոստիկանությունը կպատժի թվացյալ արտոնություններից օգտվողներին”,- եզրափակեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ