28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Դաշնակցությունը որպես հին ընկեր կոչ է անում հավատալ եւ քվեարկել իր փոփոխությունների փաթեթին /վիդեո/

Հայ Յեղափոխական դաշանակցությունը այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում: “Արդարության եւ ազատության հավաք Ազատության հրապարակում”,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը, որի խոսքին հաջորդեց Հայաստանի եւ ՀՅԴ օրհներգերը: Իսկ մինչ հանրահավաքը` Դաշնակցության  հին ընկեր Ռուբեն Հախվերդյանի  հոլովակը ցուցադրվեց նույնիսկ մի քանի անգամ:

Ըստ Գ. Մանուկյանի քարոզչության 24 օրվա ընթացքում ընտրողները շատ բան տեսան: “Շատ ելույթներ լսեցիք: Խոստումներ լսեցիք, ընտրակաշառք տեսաք, լսեցիք հայհոյանք: Բայց վերջը գալու է բոլոր խոստումների: Մայիսի 7-ին, 8-ին ոչ մեկը չի հիշելու: Միայն դաշնակցությունն է, որ հիշում է, եւ միշտ նույնն է ասում”,-նշեց Մանուկյանը:

ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Վահան Հովհաննիսյանը նշեց, որ մարզերում վախեցնում են ու ստիպում են բաց քվեարկել: “Սա քրեական հանցագործություն է, եւ նաեւ պատժվելու է բաց քվեարկողին դրդողը: Զգույշ եղեք”,-ասաց Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ հույսը Երեւանն է, երեւանցիները, որոնք պիտի հասնեն մարզերին:

“Ես խնդրում, նաեւ պահանջում եմ` Երեւա’ն, միասնական եղեք: Երեւա’ն, դու պետք է փրկես, դու մայրաքաղաքն ես: Այսօր երեւանցիները պետք է փրկեն մարզերը: Երեւանում Դաշնակցությունը պետք է ստանա բոլորից շատ ձայն, որպեսզի կարողանա հաղթանակ արձանագրել նաեւ մարզերում”,-ասաց նա:

Պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանի խոսքով էլ բոլորը փոփոխությունների կոչ են անում: “Ասում են հավատացեք, բայց ոնց կփոխվեն, որ ասում են նախագահին, նախագահի աթոռին ձեռ մի տվեք: Դաշնակցությունն է առաջարկում ռեալ փոփոխությունների փաթեթ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ