20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սյունեցին առանց ձեզ էլ տեր է … /վիդեո/

 

Վահե Հակոբյանը` ընտրողների հանդիպմանը

”Ամբոխավարությունն այնքան խորությամբ է նստած որոշ քարոզիչների մեջ, որ սյունիքյան հանդիպումներում տեղի անտեղի բացականչում են` մենք տեր ենք յուրաքանչյուրի ձայնին, ստիպված եմ հակադարձել, պարոնա՛յք, սյունեցին առանց ձեզ էլ տեր է իր արժանապատվությանը:

Անցած մեկ ամսում դուք հնարավորություն ուենցաք լսելու քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, հատկապես սոցիալական ոլորտում շատերը ձեզ ոսկե սարեր խոստացան, ոչինչ չխնայեցին մեր կյանքում տեղ գտած բացթողումները մատնանշելու եւ Հանրապետականին քարկոծելու համար:

Մենք քննադատություններից չենք վախենում, մենք թերություններն ու բացթողումները չենք կոծկում, քննադատությամբ զբաղվողները պետք է գոնե տեսնեին, որ միայն վերջին տարիներին հանրապետականի ջանքերով ինչպիսի  մեծածածավալ բարեփոխումներ են կատարվել մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Չնայած դեռ բազմաթիվ խնդիրներ կան չլուծված, որոշ թեկնածուներ կամ ուժեր փորձեցին իրենց ձախողված կամ մերժված լինելու համար մեղավոր հռչակել ՀՀԿ-ին”,- Կապանում կայացած թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանի նախընտրական քարոզչության ժամանակ  ասաց Սյունիքի մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար  Սուրիկ Խաչատրյանը:

Իսկ ընտրողները, բացի ելույթներից,  հնարավորություն ունեցան ունկնդրելու էստրադայի հայ աստղերին, որոնց Կապան էր հրավիրել Վահե Հակոբյանը: Մինչեւ ուշ տեւած համերգը եզրափակվեց հրավառությամբ:

“Հզոր տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք” կարգախոսը ընտրած պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանի խոսքը տեսանյութում:

Կադրերը` Ռոբերտ Օհանջանյանի

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=jr_Z1bKkkYE#!

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ