25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինքնորոշված տարածք` բուտիկներն ապամոնտաժվեցին /վիդեո/

Մաշտոցի այգու ակտիվիստները հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է.

“Եռամսյա պայքարից հետո մենք չնահանջեցին, ոչ ձմռան ցրտին, ոչ գարնան անձրեւին, ոչ փոթորիկների ժամանակ, ոչ ծեծ ու ջարդի ենթարկվելիս:

Այս պայքարը գնալով նոր հարթակ ստեղծեց, որտեղ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրներն այսօր դարձել են ակտուալ քննարկման առարկա:

Մաշտոցի պուրակը նոր մշակույթ ձեւավորեց, դիտեցինք ֆիլմեր, դաստիարակեցինք ոստիկաններին, կազմակերպեցինք բազմաթիվ ակցիաներ` կանգնեցրեցինք բետոնախառնիչ մեքենային, քանդեցինք կարծրատիպերը, վերագրավեցինք բուտիկները, թաղեցինք օլիգարխին,միավորեցինք մարդկանց, ձեռք բերեցինք նոր ընկերներ: Շնորհակալություն քեզ Մաշտոցին պուրակ, մեզ բոլորիս համախմբելու համար:Մենք ինքնորոշված քաղաքացիներ ենք` դու ինքնորոշված տարածք”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ