25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ական քաղաքապետը մերժել է Սյունիքի մարզպետին. ակն ընդ ակն

Henaran.am-ի հետ զրույցում Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վաչե Միրաբյանը հաստատեց այն տեղեկությունը, որ քաղաքապետարանը մերժել է ՀՀԿ-ին, մայիսի 4-ին, ժամը 17-ին Սիսիանի կենտրոնական հրապարակում հանրահավաք-համերգ կազմակերպելու դիմումը:

“Օրենքի խախտում կար, ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի պետը պիտի 7օր առաջ դիմեր քաղաքապետարան: Երեկ, մայիսի 2-ին է դիմել: Նախապես արդեն կար մի այլ թեկնածուի դիմում եւ նրան է տարածքը տրամադրվել”,-ասաց Միրաբյանը:

Իսկ նախընտրական քարոզարշավի վերջին օրը Սիսիանում հանրահավաք անցկացնելու  թույլտվություն  ունի թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Թաթուլ Հակոբյանը:  Նրա շտաբից Henaran.am-ին տրամադրված տեղեկատվության համաձայն, շտաբը 3 օր առաջ արդեն ծանուցագրերը բաժանել է  ընտրողներին եւ տրվել է հայտարարություն այդ մասին:

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը անդրդվելի է մնացել, եւ հայտարարել է, որ ամեն դեպքում` ամեն գնով  ՀՀԿ հավաքը պիտի տեղի ունենա: Թաթուլ Հակոբյանի շտաբն էլ ձեռնունայն չի նստում: Նրանք պատրաստվում են օրենքով սահմանված կարգով տեղյակ պահել բոլոր ատյաններին` սկսած դատախազությունից մինչեւ ԿԸՀ, թեժ գծերից մինչեւ դիվանագիտական կառույցներ:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, ըստ մամուլի հրապարակումների դիմել էր Սիսիանի բժշկական կենտրոնի ղեկավարին եւ “Հայջրմուղկոյուղու” հարավային մասնաճյուղի տնօրենին` նախընտրական քարոզչության նպատակով հանդիպել կոլեկտիվների հետ, սակայն մերժում էր ստացել: Քաղաքապետին պարզաբանել էին, որ ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի պետ Աշոտ Մինասյանը ասել է, որ մարզպետը չի թույլատրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ