29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բրյուսովի համալսարանից` նախագահին

image_7739

Երևանի Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի 178 անդամներ բաց նամակ են ուղղել ՀՀ Նախագահին, վարչապետին, Կրթության և գիտության նախարարին, նախագահի աշխատակազմի ղեկավարին, որը ներկայացնում ենք ստորև.

“Ձեզ են դիմում Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի “պատահական” անդամները` բանասիրական և մանկավարժական գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, պրոֆեսորներ, դոցենտներ, ավագ դասախոսներ, հանրապետությունում լեզվական կրթության առարակայական ծրագրերի և դասագրքերի հեղինակներ, միջազգային, հանրապետական և բուհական գիտաժողովների կազմակերպիչներ և մասնակիցներ, ինչպես նաև երիտասարդ մասնագետներ և ուսանողներ:
ԵՊԼՀ-ի դասախոսական անձնակազմը մեծապես անհանգստացած է ներկայումս համալսարանի շուրջ ձևավորված և նրանում տիրող անառողջ մթնոլորտով:

Այլևս անհանդուրժելի է այն իրավիճակը, որը տիրում է համալսարանում պարոն Զոլյանի և նրան աջակցող “ազատ դասախոսների” կողմից իրենց գործընկերների հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունների և անբարեկիրթ պահվածքի համատեքստում: Անհերքելի է պարոն Զոլյանի ` որպես գիտնականի և հասարակական գործչի վաստակը, սակայն բուհի ներսում նրա կողմից կիրառված ավտորիտար կառավարման ոճը և կոլեկտիվի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, տարեցտարի խորանալով, հանգեցրին վախի մթնոլորտի ձևավորմանը:

“Ազատ դասախոսի մանիֆեստը” ստորագրել է միայն մի քանի դասախոս, որոնք հիմնականում վայելել են նախկին ռեկտորի հովանավորչությունը: Բուհի մնացած` 300 դասախոսները, պ. Զոլյանի որակմամբ, “պատահական և մասնագիտական չկայացվածության պատճառով իրենց անհարմարավետ զգացող” (7or.am “Զոլյանը ԵրՊԼՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին” 25 ապրիլի, 2012թ.) մասնագետներն են: Եթե Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի հիմնական անձնակազմը մասնագիտորեն չի կայացել, ապա ինչպես են նրա անդամներն ապահովել այս համալսարանի կրթական բարձր որակը կամ ներկայացրել բուհը միջազգային ամենատարբեր կառույցներում:

Թեև ապրիլի 25-ին ռեկտորի պաշտոնակատարին ներկայացնելը պարոն Զոլյանը “շոու” է որակում, իրական շոուի բեմադրիչն ինքն է, որն ամեն օր փողոց է հանում մի փոքր խումբ ուսանողներ (4000-ից 40 – 60 հոգու)`հետապնդելով միայն մի նպատակ` ապատեղեկատվությամբ հրահրված անկարգությունները ծառայեցնել անձնական խնդիրների լուծմանը, այն է` մնալ ռեկտորի պաշտոնում և շարունակել կեղեքել բուհը, թեպետ կարող էր անգամ պաշտոնանկությունից հետո իր մասնագիտական որակները ի նպաստ ծառայեցնել իրեն այդքան սիրելի և հարազատ դարձած բուհի բարօրությունը:

Մենք երկար լռեցինք` հուսալով, որ ձեռնարկված վարչարարական ընթացակարգերը կհանգեցնեն իրավաչափ և արժանավայել հանգուցալուծման: Սակայն այժմ տեսնելով, որ մեր լռությունը շահարկվում է` ի վնաս մեր համալսարանի կերպարի և ուսանողության, մենք որոշեցինք բարձրաձայնել մեր դիրքորոշումը:

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոսներ և ուսանողներ:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ