24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վեց կուսակցություն տեսանկարահանելու են քվեարկության ընթացքն ու արդյունքները

Ընտրություններին մասնակցող 6 քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ նկարահանելու են քվեարկության ընթացքը ընտրատեղամասերում:

Հայտարարությունում ասվում է.

‘Մենք` ‘Բարգավաճ Հայաստան’, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, ‘Օրինաց Երկիր’ կուսակցությունների ներկայացուցիչներս, կարեւորելով 2012 Ազգային ժողովի ընտրությունների անցկացման որակը ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը եւ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ,  48-րդ եւ 67-րդ հոդվածների դրույթները  որոշեցինք դրսեւորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, եւ համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանում` չխախտելով քվեարկության գաղտնիությունը: Յուրաքանչյուր մասնակից կուսակցության վստահված անձի կատարած տեսանկարահանումը ըստ պահանջի կտրամադրվի մյուս մասնակից կուսակցությանը:

Սույն հայտարարությանը կարող են միանալ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցությունները’:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ