24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախընտրական չափալախ, թե դանակահարություն

Աժ թիվ 29 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վահագն Մարտիրոսյանի համախոհների եւ մասնավորապես վստահված անձի` Գեւորգ Մելքոնյանի նկատմամբ մայիսի 2-ին  Լեռնապատի գյուղապետ` Վանո Եղիազարյանի մերձավորների կողմից  բռնարարք է կատարվել: Այս մասին լրագրողներին ասել է թեկնածուն:

Նրա խոսքով, Իր  համախոհների եւ համայնքի ընդդիմադիր բնակիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում, գյուղապետի որդին դանակով հարվածել է համայնքի բնակիչ, ընդդիմադիր Նորիկ Թամարյանին:

Henaran.am-ի հետ զրույցում Լեռնապատի գյուղապետը հերքեց լուրը, նշելով, որ նման բան չի եղել,  որ ոստիկանությունը զբաղվում է փաստով :” 19 ամյա տղաս բարեւեց Նորիկին, սա էլ հայհոյեց որդուս, ասաց` դու ով ես, որ ինձ բարեւում ես: Տղաս էլ  նրան մի հատ չափալախեց, ասաց չես ամաչում, ես քեզ ինչ եմ արել : Հետո Նորիկը մի քանի հոգով հարձակվեց մեր տան ուղղությամբ, քարերով խփեցին:  Հայրս  հիվանդնացում ա, կողոսկորն է ջարդվել,  4-5 կար են դրել: Հիմա ով ա տուժել”,-հարցնում է գյուղապետ Վանո Եղիազարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ