23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի անեկդոտը ՀՀԿ-ի մասին է … /վիդեո/

“Ու՞մ օգտին եք քվեարկելու,”-հարցնում է մեկը մյուսին,-“դե իհարկե` Հանրապետականի”, -լինում է պատասխանը: Մյուսի պատասխանը` “դե լավ, ուզում ես մի ասա”,-նեղացած ասում է ընկերը:

Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանարահավաքն սկսվեց այս անեկդոտով, որն օրերս ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն էր լրագրողներին պատմել:

ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանի խոսքով` 20 օր տեւաց ՀԱԿ-ի քարոզարշավը` սկսեցին Ապարանից, վերջացնում են Երեւանով, եւ հասկացան, որ ժողովուրդն արդեն հոգնել է իշխանությունից եւ պետք է մայիսի 6-ին իր խոսքն արտահայտի քվեարկությամբ: Հետաքրքիր է, որ ՀԱԿ-ի այս հանրահավաքին, համեմատած նախորդ հավաքների հետ, չկան ցուցապաստառներ: Միայն հատուկենտ եռագույն դրոշներ են փողփողում:

Հարթակում են ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակի թեկնածուները:  Նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի  խոսքով` Հանրապետականներին բերել վիճաբանության ասպարեզ, չստացվեց: Վարչապետ Տիգրան Սարգսյանն անընդհատ բանավեճը հետաձգում էր:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ  ՀԱԿ-ի ծրագրերին` նշելով, որ քաղաքական, տնտեսական, իրավական առումներով փոփոխությունները լինելու են:

Իսկ դրա համար պետք է ՀԱԿ-ը մեծամասնություն կազմի խորհրդարանում եւ ձեւավորի կառավարություն: Փաշինյանը կոչ արեց մայիսի 6-ին ընդամենը  30 վայրկյան մտածել եւ քվեարկել ՀԱԿ-ի օգտին, դրանով իսկ ըստ Նիկոլ Փաշինյանի` ամեն մեկս մի քար ենք դնում Հայաստանում արդարության կայացմանը:

ՀԱԿ համամասնական ցուցակի 3-րդ համար, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նախ լրագրողներին շնորհավորեց Մամուլի ազատության օրվա առիթով եւ նշեց, որ ինքը անկախ ամեն ինչից, կարեւորում է խոսքի ազատությունը, իսկ մայիսի 6-ին` քվեարկելուց առաջ, նա ընտրողներին խորհուրդ տվեց մտածել` ուր են գնում եւ ինչ նպատակով, քանի որ ինքը ցուցակի 3-րդ համարն է եւ ՀԱԿ-ն էլ է քվեաթերթիկում 3-րդը, ապա ասաց, որ չմտածեն, որ 3-րդն ավելորդ է.”3-րդը պետք է: 3-րդն աստվածն է եւ պետք է քվեարկել 3-րդին”,-իր խոսքը եզրափակակեց Արամ Սարգսյանը:

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն էլ կոչ արեց քվեարկել հանուն արդարության: Ժողովուրդը ծափերով  եւ բացականչություններով ընդունեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա մասնավորապես իր խոսքում անդրադարձավ ՀՅԴ, ԲՀԿ եւ ՀԱԿ-ի կողմից ստեղծված միասնական շտաբի գործունեությանը` նշելով, որ այդ 3 քաղաքական ուժերն են կողմնակից Հայաստանում արդար ընտրությունների կայացմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ