19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զյուգանովը կոչ է անում հայերին ընտրել կոմունիստներին /վիդեո/

Ռուս կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը որոշել է աջակցել հայ “ընկերներին”: Նա կոչ է արել հայ ընտրողներին աջակցել կոմունիստական կուսակցությանը, հաղորդում է “Armenia Today”-ը:

Զյուգանովը հայ ժողովրդին ուղղված կոչում մանսավորապես ասում է. “Արեւոտ, եղբայրական Հայաստանի հարգելի ընտրողներ, նախ ցանկանում եմ շնորհավորել ձեզ` Հաղթանակի` մեր ընդհանուր հաղթանակի օրվա կապակցությամբ: Ես մեծ համակրանքով եւ հարգանքով եմ վերաբերվում ձեր հիասքանչ երկրին, որը միշտ կարողացել է արժանապատվորեն աշխատել, արիաբար պայքարել, եւ որը միշտ մեծ հարգանք է տածել իմ Ռուսաստանի հանդեպ:

Շատ կարեւոր է, որ մենք այս դժվար ժամանակներում գիտակցենք մեր եղբայրական ժողովուրդների համագործակցության կարեւորությունը: Մեր կուսակցությունը միշտ էլ օգնել եւ աջակցել է արեւոտ Հայաստանի մեր գործընկերներին: Մեզ հետաքրքրում է այն, որ կոմկուսը մշտապես կարողանա պաշտպանել աշխատավորների շահերը, եւ առաջին հերթին` խորհրդարանում` ընդունելով օրենքներ, որոնք օգտակար կլինեն յուրաքանչյուր մարդու, ընտանիքի եւ քաղաքացու համար: Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում”:

Զյուգանովը նաեւ հույս է հայտնել, որ ընտրությունները լավ կընթանան` ի օգուտ աշխատավորների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ