25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Օսկանյանին “աղաչեցին” պաշտոն չուզեց /վիդեո/

ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը այսօր կրկին անդրադարձել է կոալիցիային եւ հայտարարել, որ հինգ տարի ապրել ենք “իմիտացիայի” մեջ: Այս մասին նա հայտարարել է Ընտրությունների վերահսկման նպատակով գործող միասնական շտաբի նիստին:

Ես կարծում եմ, որ մենք պետք է  արդեն հրաժարվենք մեր կյանքի բոլոր ոլորտներում իմիտացիաներից, ես չեմ զլանալու եւ կասեմ, որ 5 տարի մենք ապրել ենք իմիտացիոն երկրի մեջ: Այս ընտրություններով մենք պետք է դրան վերջ դնենք”,-ասել է նա:

Henaran.am-ի հարցին, թե այս դեպքում ինչո՞ւ է ԲՀԿ-ն 5 տարի շարունակ իմիտացիա արել, Վարդան Օսկանյանը պատասխանել է, որ շատ ընդհանուր ասաց, որ մենք կյանքի բոլոր ոլորտներում իմիտացիայի մեջ ենք գտնվել` արտաքինից, մինչեւ ներքին եւ սոցիալական մի բան է եղել, այլ բան  է ներկայացվել: “Այդ բոլորն այսօր ակնհայտորեն բացահայտվում է եւ այսօր արդեն վերեւներում կանգնած մարդիկ ինչ-որ տեղ հասկացել են, որ այսպես ուղղակի հնարավոր չէ շարունակել”:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ ավելի վաղ այս ամենը չի բարձրաձայնվել, Վարդան Օսկանյանը նախ խուսափել է պատասխանել, այնուհետ, տեղի տալով լրագրողների հարցերին, նշել է.’’Այն ոլորտները, որ քննադատում եմ, դրանց հետ բացարձակ առնչություն չեմ ունեցել: Ես ինչ-որ պահի հայտարարել եմ, որ երկրում իսկապես պրոբլեմներ կան, եւ ես պետք է կառավարությունից դուրս գամ եւ բաց ճակատով քննադատել եմ բոլորին: Ես դա արել եմ 2008 թվականից’’:

Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե “մոմով է փնտրել” այսօր չկա Քոչարյանի շրջապատից մի մարդ, որը պաշտոն չունենա, բացի իրենից.”Միակը ես եմ, եթե կարծում եք, որ ամենաանարժանը ես էի, որին պաշտոն չառաջարկեցին, սխալվում եք: Ինձ ոչ թե առաջարկեցին, աղաչեցին”:

Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ 2008-ից հետո իր` իշխանության մեջ չգտնվելու հանգամանքը պայմանավորված է հետեւյալով.”Ես այնքան դժգոհ էի Հայաստանի իրավիճակով, հատկապես ներքաղաքական, որ ես հրաժարական եմ տվել եւ բաց ճակատով այսօր քննադատում եմ եւ քննադատելու եմ, մինչեւ հասնենք Հայաստանում իսկական փոփոխությունների”:

Լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ-ն այս 5 տարիներին , փաստորեն, զբաղվել է Օսկանյանի նշած իմիտացիայով, արդյոք այս առումով  պարոն Օսկանյանի հայտարարությունները համահունչ են ԲՀԿ-ի գործունեությանը, Վարդան Օսկանյանը պատասխանել է.

“Ի՞նչ եղել, եղել է: Ամեն կրիտիկական պահի, երբ պատմությունը հնարավորություն է տալիս կարողանալ ինչ-որ բան փոխել, պետք է աշխատել, որ կարողանանք փոխել: Հիմա եթե ասենք նախկինում այսպես է եղել ու այս առիթն էլ կորցնենք, էլի գնանք նույն ճանապարհով, ինչ մինչև հիմա արել ենք, հինգ տարի հետո էլ նորից պետք է գանք խոսենք ու տեսնենք, որ երկրում ոչինչ չի փոխվել”: Նա “ոչ” է պատասխանել այն հարցին, թե ԲՀԿ-ի անցյալն իրեն հնարավորություն տալի՞ս է նման հայտարարություն անել:

Լրագրողների խնդրանքով Վարդան Օսկանյանն անդրադարձել է նաեւ նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչած շեշտադրումներին եւ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Օսկանյանը դեռ 2007թ-ին է ցանկացել անդամագրվել ԲՀԿ-ին, բայց Քոչարյանը վերջինիս համոզել է, որ այդ քայլին չդիմի: Լրագրողները Վարդան Օսկանյանին նաեւ խնդրել են պարզաբանել, արդյո՞ք իր հայտարարությունները արտացոլում են ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ   դրանք որպես կանոն հերքվում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: Այս եւ այլ հարցերի շուրջ Վարդան Օսկանյանի ճեպազրույցը` կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ