20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քարոզարշավի ընթացքում առաջընթաց կար լուսաբանման առումով. Ստեփան Դեմիրճյան

“Քարոզարշավի ընթացքում առաջընթաց կար լուսաբանման առումով, որովհետեւ համակողմանի լուսաբանվեց”,-հայտարարեց ՀԱԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը`  ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով իր տպավորությունները քարոզարշավի ընթացքից:

ՀԺԿ առաջնորդը միաժամանակ ակնհայտ համարեց այն, որ  իշխանության մեթոդները նույնն են մնացել ադմինիստրատիվ վարչական ռեսուրսի օգտագործման առումով:

“Մարդիկ հիասթափված են ԱԺ ընտրություններից, եւ չգիտես ինչու հույսը կապում են հիմնականում նախագահական ընտրությունների հետ”,-շեշտեց ՀԺԿ նախագահը եւ ընդգծեց, որ եթե քիչ թե շատ արդար ընտրություն լինի, ապա ՀԱԿ-ը ծանրակշիռ ներկայություն կունենա խորհրդարանում, իսկ մոտավոր ձայների քանակի կամ տոկոսային հարաբերության մասին ՀԱԿ ներկայացուցիչը գերդասեց չխոսել:

“Ամբողջական գնահատականը կտամ ընտրությունից հետո”,-հայտարարեց Դեմիրճյանն ու հավելեց, որ ՀԱԿ-ի համար մրցակից են համարվում բոլոր կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրապայքարին, սակայն շեշտադրվեց ՀՀԿ-ի եւ կոալիցիոն ուժերի վրա:

Եթե ՀԱԿ-ն անցնի խորհրդարան Դեմիրճյանը վստահեցրեց, որ ժողովուրդը կշահի: “Սկզբունքային ուժ կլինի խորհրդարանում, որն ի շահ ժողովրդի կաշխատի”,-հայտարարեց ՀԺԿ նախագահն ու թիկնապահի ուղեկցությամբ հեռացավ:

Ի դեպ, ՀԺԿ առաջնորդի թիկնապահը լրագրողներին արգելեց մոտենալ Դեմիրճյանին, կանխելով ընդդիմադիր գործչի անմիջական  շփումը լրագրողների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ