28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԿԸՀ-ն հատուկ պայմաններ է ստեղծել ԶԼՄ-ների աշխատանքի համար

image_7684

Այսօր ԿԸՀ-ում տեղի ունեցավ տեղեկատվական կենտրոնի սրահի բացման շնորհանդեսը: Սրահը նախատեսված է լրատվամիջոցների աշխատանքը կազմակերպելու համար, ինչպես նաեւ ընտրության օրը ընտրության ողջ ընթացքը լիարժեք լուսաբանելու համար:

Սրահի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ միջազգային դիտորդ, ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի/Այ Էֆ Ի Էս/ տնօրեն Մայքլ Գետոն:

Նրանք ողջունեցին Հայաստանի իշխանությունների ջանքերը` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ այդ համատեքստում` ԿԸՀ-ում տեղեկատվական կենտրոնի սրահի բացման կապակցությամբ:

‘’Այս անգամ առանձնահատուկ պայմաններ ենք ստեղծել այն լրատվամիջոցների աշխատանքի համար, որոնք ԿԸՀ-ում շուրջօրյա ռեժիմով են աշխատելու: Սրահում կարող են գտնվել եւ ամբողջ գործընթացին հետեւել վստահված անձինք, դիտորդներ: Նպատակը մեկն է, որպեսզի ընտրության օրը հրապարակային ձեւով ցույց տրվեն այն պարտադիր տեղեկությունները, որոնք օրենքի ուժով առավոտյան ժամը 9-ից պիտի հրապարակվեն երեք ժամը մեկ պարբերականությամբ’’,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` հավելելով, որ երեկոյան ընտրության ավարտից հետո, ժամը 24:00-ից հետո սկսվելու է տվյալների աղյուսակավորումը` ըստ տեղամասերից ստացվող  տվյալների: Ամբողջ տեղեկատվությունը անմիջապես տեղակայվելու է նաեւ ԿԸՀ պաշտոնական կայքէջում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ